ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Արխիվ 12-16

ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ


ՙՌոմելա Ամիրջանյանը հետազոտվող իրավիճակում իր հոգեկան վիճակով կարող էր դիմադրություն ցույց տալ, նրա մոտ հոգեկան հիվանդության հետ չկապված հոգեկան զարգացման հապաղում առկա չէ, մտավոր եւ հոգեկան զարգացման մակարդակը համապատասխանում է տարիքին: Ռոմելա Ամիրջանյանն իր կենսափորձին եւ կրթությանը համաչափ է ընկալում եւ վերարտադրում իրականությունը: Ոստիկանություն դիմելու ժամանակ եղել է որոշակի շփոթված, լարված հոգեվիճակում, ինչով էլ պայմանավորված են նրա ցուցմունքների բովանդակության փոփոխությունները, հետազոտվող իրավիճակում կարող է հասկանալ իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթը, նշանակությունը եւ կարող էր դիմադրություն ցույց տալ...՚ (դատահոգեբույժի եզրակացություն):

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

Ինչը կարող է ստիպել անչափահաս աղջնակին հրապարակել իրեն բռնաբարելու մասին ՙփաստը՚:
Մեր ընթերցողները, անշուշտ, կարող են որպես օրինակ բերել Շուշան Դավթյանի հետ կապված քրեական գործը, երբ ՙհատկապես կարեւոր քննիչներն՚ ու գլխավոր դատախազության ներկայիս կարկառուն գործիչներից ոմանք պարտադրել էին նրան մեղադրել իր հորը` իրեն բռնաբարելու համար: Սակայն Ռոմելայի դեպքն այլ էր. նրան, կարծես թե, ոչ ոք չէր պարտադրել կատարել սուտ մատնություն...
Դատարանը պարզել էր, անչափահաս Ռոմելան  2013-ի նոյեմբերին Երեւանից հյուր էր գնացել  իրենց ընտանիքի մտերիմին: Ուշ երեկոյան Ռոմելան երկու երիտասարդների հետ հայտնվել էր գիշերային ակումբում: Պատվիրվել էր գարեջուր, շամպայն, սուրճ , հյութ: Առավոտվա ժամը 4-ին Ռոմելան եւ երիտասարդներից մեկը իրենց ՙծանոթությունը՚ շարունակել են ՙԵրազանք՚ մարզաառողջարանային համալիրի հյուրանոցում...
Երկու օր անց Ռոմելան ոստիկանությանը հայտնել էր, թե այդ հյուրանոցում իրեն բռնաբարել են, այսինքնª իր կամքին հակառակ, այդ օրը նրա հետ ունեցել էին սեռական հարաբերություններ: Չորս անգամ...
Մեկ ամիս անց Ռոմելան խոստովանել էր, որ ՙսիրո ակտը՚ տեղի էր ունեցել իր համաձայնությամբ:
Ըստ Ռոմելայիª նա սուտ մատնություն էր կատարել, քանի որ զրկվել էր կուսությունից եւ վախեցել էր հարազատներից...

ՙՄԵԾԱՀՈԳԻ՚ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

ՙԲռնաբարողը՚ Հովհաննես Եկմալյան էր: Քրեական գործով` այդ երիտասարդը ներգրավվել էր միայն որպես վկա: Հավանաբար, Ռոմելայի հանցավոր զրպարտանքը նրան չէր պատճառել անգամ բարոյական վնաս: Պատահում է...
Սակայն դրանով չի պարզաբանվում մեկ այլ հանգամանք: Սեռական հարաբերությունները դարձել էին փոխհամաձայնեցված դեպքից մեկ ամիս անց: Հետեւաբար հարց է ծագում. ինչո±վ էր չափվել Ռոմելայի վախը, որ նա այնուամենայնիվ որոշել էր խոստովանել ոչ միայն այն, որ տրվել էր իր նոր-նոր ծանոթ սիրեցյալին` իր ցանկությամբ, այլեւ փաստել, որ դա արել էր 4 անգամ: Բռնբարության վարկածն անհեթեթ դարձնող այդ ՙապացույցը՚ դատարանում հաստատել էր նաեւ վկա Հովհաննես Եկմալյանը եւ Ռոմելայի ընտանիքի մտերիմ Սուսաննան, ում մոտ հյուրընկալվել էր Ռոմելան, եւ ում իր սեքսուալ սխրագործության մասին պատմել էր ... Հովհաննեսը:

ԻՆՉ Է ՄՆՈՒՄ ՄՆԱՑՈՐԴՈՒՄ

Քրեական այս գործի մնացորդի գլխավոր մասը հանդիսանում է, հավանաբար, Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը: ՀՀ գլխավոր ՙիրավապահությունը՚ չէր համաձայնել առաջին ատյանի դատարանի կողմիցª Ռոմելային նշանակված պատժաչափինª 6 ամիս պայմանական ազատազրկում: Դատախազությունը ներկայումս պահանջում է դատական նոր քննություն:
Որ ինչ:
Ըստ քննիչների ու դատախազներիª Ռոմելա Ամիրջանյանի արարքից ոչ ոք չէր տուժել, անգամ Ռոմելայի ծնողները. ՙԿատարվածից հետո մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ՚,- դատարանին տեղեկացրել էր աղջնակի մայրը:
Թույլ կտամ ենթադրել, որ խոսքը վերաբերում էր Հովհաննես Եկմալյանի հետ հարաբերություններին: Այդ ենթադրությունը հիմնված է Ռոմելայի ցուցմունքի վրա. ՙ...Հովհաննես Եկմալյանը, առանց սենյակի լույսը հանգցնելու, նստել է տեղաշորին` իմ կողքին եւ սկսել է համբուրել: Ընթացքում հանել է մեր հագուստները, ինձ պառկեցրել է տեղաշորի վրա, չեմ դիմադրել, քանի որ հասկացել եմ, որ Հովհաննես Եկմալյանը ինձ սիրում է, եւ վերջինս ինձ համակրելի է: Այդ պատճառով` ես նրա հետ չեմ կռվել, չեմ գոռացել, չեմ փախել սենյակից եւ իմ կամքով տրվել եմ նրան...՚:
Կասեք, թե արդարադատությունն է տուժե±լ: Չեմ համաձայնի, քանի որ երբեք չեմ համաձայնի, թե արդարադատություն իրականացնողներն ու արդարադատությունը նույնն են...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում