ԱՆՀԵԹԵԹ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ ՊԱՍՏԱՌ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Գովազդների, պաստառների, այլեւայլ հայտարարություն-վահանակների միջոցով օգտագործվող հնարքները, որոնք այնքան անմիջականորեն ու աննկատ կարողանում են գրոհել մարդու հոգեկանի վրա, շատ-շատ են:
Բայց նման գովազդային պաստառների թվում քիչ չեն այնպիսիք, որոնց հիմնական խնդիրը, կարծես թե, անգրագիտության հսկա ալիքի տարածումն ու մարդկանց նյարդերի վրա ազդելն է: Եթե հեռուստատեսության պարագայում հնարավոր է անջատել այդ ՙսեւ արկղն՚ ու խաղաղ ապրել, ապա ի±նչ անել, երբ երեւանյան ամեն զբոսանքդ է պսակվում ՙանակնկալներով՚: ՙՖՈՒՏԲՈԼՎԵՆՔ՚ ¥լուսանկար 1¤ Երեւանի կանգառներում տարածված ՙհույժ մարզական՚ ցուցապաստառներն վերջերս էր ՙԻրավունքն՚ անդրադառնալու առիթ ունեցել էր: Ֆուդբոլի աշխարհի առաջնությունը վերջացավ, եւ հիմա էլ պատիվ ունենք ՙվայելելու՚ անհեթեթությունների ոչ մարզական չափաբաժին: Օրինակª խանութներից մեկը որոշել է հայտարարության այս տարբերակով ¥լուսանկար 2¤ ընդունել իր նոր աշխատողին: Լավ, մի կողմ թողնենք այս պաստառի ՙգեղագիտական՚ կողմն ու մտածենք այն մասին, որ մի±թե դրանով չեն ստորացնում ազգի միջին տարիք կազմող շերտը, որոնք, ինչպես հասկացվում է պաստառից, որպես վաճառողուհի չեն կարող ունենալ այնտեղ ներկայացված դեռատի աղջնակի չափ փորձ: Կամª գործազրկության այս հսկա ալիքի օղակում խեղդվող ժողովրդին պե±տք է նաեւ նման պաստառներով հասկացնել, որ եթե միջին տարիքից մի փոքր այն կողմ անցար, ուրեմն էլ ոչ մեկին, անգամ նման ՙտափակ՚ խանութներին պետք չես: Եվ, ի վերջո, եթե իրոք այդ ՙմինիով՚ աղջնակն է փորձառուն, ապա հարց է առաջանումª այդ խանութի տերերին վաճառողուհի± է պետք, թե այլ մասնագիտության տեր աշխատակցուհի, որտեղ փորձն ու երիտասարդությունն ավելի համատեղելի ՙխառնուրդ՚ է: Մեկ այլ ՙցնցող՚ պաստառ էլ կարելի է տեսնել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի զուգարանում ¥լուսանկար 3¤ ¥ներեցեք, իհարկե, հանրությանը ոչ հարիր բովանդակություն ներկայացնող ինֆորմացիայի տարածման համար¤: Մի±թե հնարավոր չէ հայտարարությունում մատուցվող ասելիքն ավելի գրագետ ու նյարդերի վրա չազդող տարբերակով ձեւակերպել: Հասկանալի է, որ, դե, զուգարան է, էլի, բայց չմոռանանք, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի զուգարանն է: Կամ եթե ՙզուգարանակոնքը՚ կարողանում է գրագետ ներկայանալ, մնացած բառերի համարժեքն էլ կարելի էր հայերեն գտնել: Կարելի է ու այնքան անհրաժեշտ, որ մեր միտքն ու ազատությունն օգտագործենք բարոյականության շրջանակներում` փորձելով ավելորդ անգամ կոմայի մեջ չգցել հայոց լեզուն: