ՙՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԵՏԻՈՏՆՆԵՐԻ ԿԵՍԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ՀԵՌԱԽՈՍՈՎ՚

Արխիվ 12-16

ՙՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԵՏԻՈՏՆՆԵՐԻ ԿԵՍԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ՀԵՌԱԽՈՍՈՎ՚


Երթեւեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների փոփոխության մասին օրինագիծը, որը ժամանակին բուռն կրքերի տեղիք էր տվել, օրերս մտավ ուժի մեջ: Ինչ է այն տալու շարքային վարորդներին եւ, որ ավելի կարեւոր է, երթեւեկության անվտանգությանը: Նման այլ փոփոխությունների պետք է սպասել: Այս հարցերի շուրջ էլ ծավալվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ ԱՐՍԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ մեր զրույցը:

ՙԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ Է՚


-Նախ նկատենք, որ մասնավորապես ճանապարհային երթեւեկությունը կարգավորող, դրա անվտանգությանը միտված մեր նորմերը, օրենքները կարծրացած չեն եւ գտնվում են անընդհատ փոփոխությունների մեջ: Կոնկրետ փոփոխությունների դեպքում առաջադրված էր խնդիրª մի կողմից նորմերի խախտման համար սահմանված պատժամիջոցներն առավելագույնս համապատասխանեցնել իրավախախտումների բնույթին եւ վտանգավորության աստիճանին, մյուս կողմից էլª փորձել հաշվի առնել նաեւ շարքային վարորդների սոցիալական վիճակը: Այսինքնª պետք էր գտնել այդ երկու մոտեցումների միջեւ ոսկե միջինը: Կան իրավախախտումներ, որոնց վտանգավորության աստիճանը ժամանակի ընթացքում ինչ-որ չափով նվազել է, եւ ոչ միայն կարելի, այլեւ, ելնելով սոցիալական գործոնից, անհրաժեշտ էր այդ ուղղությամբ գնալ պատժամիջոցների մեղմման: Եվ հակառակը. կան խախտումներ, որոնց վտանգավորության աստիճանը բարձրացել է, եւ այստեղ արդեն պետք էր մտածել պատժամիջոցների խստացման մասին: Եվ այդ գործոններից ելնելով էլ կատարվեց այս փոփոխությունը:
Ամենաակնառուն, թերեւս, արագության խախտման հետ կապված փոփոխություններն էին: Արագության գերազանցումը ոչ միայն ամենահաճախ նկատվող խախտումների ցանկում է, այլեւ ամենավտանգավորների: Հաշվի առնելով այդ վտանգավորությունը, միգուցե ավելի տրամաբանական կլիներ այս խախտումների համար գնալ միայն խստացման: Բայց, կարծում եմ, ավելի ճիշտ էր այն տարբերակված մոտեցումը, որ կիրառվեց: Այսինքնª արագության ավելի փոքր գերազանցումների համար, ինչը համեմատաբար քիչ վտանգ է ներկայացնում, տուգանքները մեղմվեցին, իսկ մեծ չափով գերազանցելու, այսինքնª անհամեմատ ավելի մեծ վտանգ ստեղծելու համարª նկատելիորեն ավելացվեցին: Օրինակª նախկինում 1-10 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու ¥հաշվի առած նաեւ 10 կմ/ժ-ով արագության այն գերազանցումը, որի համար տուգանք սահմանված չէ¤ համար նախատեսված էր նույն չափի տուգանք, ինչը որոշակի դժգոհությունների տեղիք էր տալիս այն պնդմամբ, որ 1 կմ/ժ-ով արագությունը գերազանցելը չի կարող այն վտանգն առաջացնել, ինչ 10 կմ/ժ-ի դեպքում, եւ պետք չէ դրանք նույն նժարներին դնել: Եվ հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ ներդրվեց սանդղակի գաղափարը, այսինքնª յուրաքանչյուր 1 կմ/ժ-ով արագության գերազանցման համար տուգանքն ավելանում է 1000 դրամով, եւ վերջնարդյունքումª 10 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար պահպանվել է նախկին դրույքաչափը: Նույն տրամաբանությունն է դրված նաեւ արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու պարագայում, բայց հաշվի առնելով, որ այս դեպքում վտանգավորության աստիճանն ավելի բարձր է, տուգանքն արդեն ավելանում է ոչ թե 1000, այլ 1500 դրամով: Իսկ արագության ավելի մեծ խախտումների համար, որոնք արդեն շատ լուրջ վտանգ են ներկայացնում, այս մոտեցումը ճիշտ չէ, եւ սահմանվել են շատ ավելի լուրջ տուգանքներª 200-ից մինչեւ 500 հազար դրամ:
- Լավ, թե վատª փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, ու առաջ է գալիս այն հարցը, թե դա ինչպե±ս կազդի երթեւեկության անվտանգության վրա:
- Հույս ունենք, որ վարորդները կգիտակցեն, որ եթե կա արագության հետ կապված որոշ մեղմացումներ, միեւնույն է, միշտ էլ վտանգ կա: Իսկ ընդհանուր առմամբ այդ փոփոխությունները, կարծում եմ, անվտանգության մակարդակի բարձրացման վրա որոշ դրական ազդեցություն կունենան: Նախª թեեւ խախտումների մեծ մասը վերաբերում է արագությունը համեմատաբար փոքր չափով գերազանցելուն, սակայն հիմնականում վթարների պատճառ են դառնում 30 կմ/ժ-ից ավելի գերազանցումը: Իսկ այդ մասով, ինչպես նշեցի, կա խստացում: Հաջորդը. խստացում կա նաեւ ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսներից օգտվելու համար, ինչը եւս բավականին վտանգավոր երեւույթ է ու հաճախ է դառնում վթարների պատճառ...

ՆՈՐ ՙԹԻՐԱԽԸ՚ ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԵՆ


-Բայց դա միայն վարորդներ կողմից թույլ տրվող խախտում չէ: Որպես վարորդ` կարող եմ բերել այն օրինակը, որ հաճախ փողոցային անցումների հատվածում ճանապարհը զիջելով հետիոտնին, ստիպված եմ երկար սպասել, մինչ նա հեռախոսն ականջին կբարեհաճի շորորալով փողոցն անցնել: Ու մինչ կանցմի, մի իսկական խցանում է առաջանում:
- Քիչ չեն դեպքերը, երբ հետիոտնը հեռախոսն ականջին, ավելի ճիշտª հեռախոսով կլանված, առանց երթեւեկությանն ուշադրություն դարձնելու, փողոցն անցնում է ոչ թե թույլատրելի, այլ բանուկ հատվածով: Կան նաեւ մի շարք դեպքեր, երբ դա վթարների, վրաերթերի պատճառ է դարձել: Ավելի կոնկրետ նշեմ, որ թեեւ վիճակագրական հաշվարկներ չեն տարվում, սակայն մեր դիտարկումներով վրաերթի ենթարկված հետիոտնների մոտ կեսը ¥էլ չեմ խոսում վարորդների մասին¤ այդ պահին զբաղված են եղել հեռախոսով: Այո, այստեղ մենք իրոք խնդիր ունենք, եւ այս ուղղությամբ առաջիկայում փորձելու ենք կտրուկ քայլեր ձեռնարկել, այդ թվումª ինչպես հետիոտնների կողմից չսահմանված վայրերում փողոցը հատելու, այնպես էլª երթեւեկելի հատվածը հնարավորինս արագ չազատելու համար, ինչը, ի դեպ, օրենքով նախատեսված է: Դա, իհարկե, մեծ դժվարություն ներկայացնող գործընթաց է, բայց մեկ է, չպետք է մոռանալ, որ հետիոտնը երթեւեկության մասնակից է, նա եւս ունի մի շարք պարտավորություններ, ինչը չպահպանելը բազում դժբախտ պատահարների տեղիք է տվել: Ու, թերեւս, այս խնդիրը պետք է լուծել հիմքից. դեռ դպրոցական նստարանից է հարկավոր սովորեցնել այդ պարտականությունները: Եվ արդեն առաջիկա սեպտեմբերի 1-ից, բացի դպրոցների մոտ իրականացվող խստացված ռեժիմով ծառայությունից, ԿԳ նախարարության, քաղաքապետարանի համապատասխան վարչության հետ միասին ունենք մի շարք ծրագրեր` ողջ տարվա ընթացքում երեխաների հետ տարբեր հանդիպումներ, երթեւեկության կանոնների հետ կապված ուսումնական աշխատանքներ տանելու ուղղությամբ: Այդ փորձը շատերը կհիշեն, որ ժամանակին եղել է, եւ այսօր էլ ԿԳ նախարարության հետ քննարկվում է մինչեւ իսկ համապատասխան դասաժամեր կազմակերպելու հարցը: Դա, իհարկե, երկարատեւ գործընթաց է, բայց, կարծում եմ, հենց սա է լուծումը, մարդկանց մոտ անհրաժեշտ է դեռ դպրոցական նստարանից հարգանք առաջացնել փողոցային երթեւեկության կանոնների նկատմամբ:
- Այս օրերին նաեւ կարծիքներ են հնչում, որ տուգանքների հետ կապված հիշատակված փոփոխություններն ամբողջական չեն: Որն է Ձեր կարծիքը, այդ գործընթացն ավարտվե±ց...
- Ոչ, այն շարունակական է լինելու: Հերթական փուլում հիմնական շեշտը դնելու ենք ոգելից խմիչք օգտագործած վարորդների վրա: Ներկայումս էլ ՀՀ ոստիկանապետի հանձնարականով պարբերաբար անցկացնում ենք հատուկ միջոցառումներ` խմած վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ: Բավականին հաջողություններ արձանագրվել են, սակայն մտածում ենք, որ կա պատժամիջոցների խստացման խնդիր, հաշվի առնելով, որ հարբած վարորդն արդեն իսկ պոտենցիալ հանցագործ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում