ԳՅՈՒՂՄԹԵՐՔՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐ


Մեկ անգամ չէ, որ սպառողը բողոքում է գյուղմթերքի վատ որակից ու այն պայմաններից, որտեղ վաճառվում է մթերքը: Բոլորն ի վիճակի չեն իրենց գնումները կատարել սուպերմարկետներից եւ նախընտրելով ցածր գինը` միրգ-բանջարեղենը գնում են շուկայից, որտեղ փոշու ու արեւի տակ ոչ այդքան որակյալ ապրանքը դառնում է օգտագործման ոչ պիտանի: Չնայած, ոչ ոք չի երաշխավորում, որ սուպերմարկետներում գեղեցիկ փաթեթավորված մրգերը որակյալ են, մանավանդ որ, սպառողին են հասնում պոլիէթիլենով փաթեթավորված:
Ա յն, որ գյուղմթերքի շուկան ունի բազմաթիվ խնդիրներ` սկսած որակից մինչեւ օրենսդրական բացթողումներ, փաստում է նաեւ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետզոտությունների կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:
Երկու տարի շարունակ Երեւանի շուկաներից կենտրոնը վերցրել է գյուղմթերքի նմուշներ եւ կատարել լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ մի շարք մթերքներ պարունակում են հսկայական քանակությամբ տարբեր ծանր մետաղներ: Օրինակ` պղպեղի մեջ 30 անգամ բարձր է եղել կադիումի պարունակությունը, կանաչեղենը նույնպես պարունակել է կապար եւ պղինձ: Եվ այսպես շարունակ. գրեթե բոլոր տեսակների մեջ պարբերաբար արձանագրվել են էական շեղումներ: ՙՇատ բարդ իրավիճակ է հատկապես լեռնահանքային շրջաններում: Ուսումնասիրություններ ենք իրականացրել Ալավերդու, Կապանի եւ Քաջարանի շուկաներում, որտեղ գյուղմթերքում ծանր մետաղների պարունակությունը սովորական չափը տասնյակ անգամ գերազանցել է: Կան մրգեր, որտեղ հայտնաբերել ենք սնդիկի եւ կադիումի բարձր պարունակություն՚,- տեղեկացրեց Ա. Սաղաթելյանը: Նրա խոսքով` Հայաստանում, եթե ձեռնարկությունների տված արտադրանքը որոշ չափով վերահսկվում է, ապա գյուղատնտեսական մասնավոր շուկայում պատկերն այլ է. ով ինչ աճեցնում է, բերում եւ վաճառում է: Իսկ օրենսդրությամբ` որեւէ վերահսկողություն պարզապես չկա:
Ա. Սաղաթելյանը դեմ է այն պնդումներին, որ միրգ-բանջարեղենից քիմիայի ու զանազան այլ նյութերի հոտ չի կարող գալ այն պատճառով, որ դրանք չունեն հոտ: ՙՕրինակª բավականին տհաճ հոտ ունի ՙDDD՚, որը, ըստ մեր տվյալների, հաճախ է օգտագործվում Հայաստանի տարբեր շրջաններում: Սակայն պետք է ասեմ, որ անպայման չէ, որ միրգ-բանջարեղենից տհաճ հոտ գա հենց թունաքիմիկատներից. հոտ կարող է առաջանալ այն տարայից, որի մեջ տեղափոխել են միրգը, հոտ կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ բանջարեղենը երկար ժամանակ մնում է արեւի տակ՚,- մեկնաբանեց Արմեն Սաղաթելյանը:
Ըստ Ա. Սաղաթելյանի` սպառողն իր իրավունքները պաշտպանելու համար պետք է բողոքի եւ լինի պահանջատեր պետությունից եւ այն մարմիններից, ովքեր կոչված են ապահովելու այն պայմանները, որի արդյունքում շուկա դուրս բերվի առողջ սնունդ: Ավելին` պետք է ամբողջ շուկայում կատարվի մեծ ուսումնասիրություն, որպեսզի սպառողն ինքն էլ հասկանա, թե ինչ սնունդ է ձեռք բերում. ՙԱյսպես ամեն ինչ ՙյաբախտի՚ թողնելը ճիշտ չէ, պետք է հասկանանք, թե որտեղ ինչ պետք է ուսումնասիրվի՚,- եզրափակեց Արմեն Սաղաթելյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում