ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԶԳՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԶԳՈՒՄ


Օգոստոսի մեկին լրանում է  Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ բնության ու հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ, գիտնական-քիմիկոս ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ 75-ամյակը:  
Ռ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ համարել  հայտնի գիտնական` նշանակում է` դեռ ոչինչ չասել: Նա այն եզակի հայ գիտնականներից է, ում ճանաչում եւ հարգում են գրեթե ամբողջ աշխարհում:  30-ից ավելի հայտնագործությունների  ու 200 գիտական աշխատությունների հեղինակ է: 1959-ից մինչ այժմ աշխատելով  ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ձեռնամուխ է եղել պիրիմիդին ածանցյալների հիմքի վրա նոր հակաուռուցքային  պատրաստուկների սինթեզի,  բնական հակաբիոտիկների եւ մասնավորապես սպարսոմիցինի եւ նրա նմանակների  կառուցվածքի ձեւափոխմանը, ինչպես նաեւ բնական նոր հակաուռուցքային  միջոցների որոնմանը: Ռ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ոչ միայն  մեծ գիտնական է, այլեւ մեծ հայրենանվեր: Արցախյան   ազատամարտի տարիներին նա անում էր ամեն ինչ` ճակատում վիրավորների եւ փախստականների վիճակը թեթեւացնելու, ինչպես նաեւ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում ԼՂ իրադարձությունների օբյեկտիվ արտացոլման համար:
Ռ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ  ծնվել է 1939 թ. Երեւան քաղաքում, զինվորական բժշկի ընտանիքում: 1966-ին ավարտել  է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետը: 1991-ից քիմիական  գիտությունների դոկտոր է: Խանդավառությունը եւ նվիրվածությունը գիտությանը Ռ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ   հաղորդում է իր աշակերտներին  եւ ղեկավարած կոլեկտիվին: Մարդկանց հետ հաղորդակցվելու իր հազվագյուտ կարողության շնորհիվ նա պայմաններ է ստեղծում իր` հակաուռուցքային միացությունների սինթեզի եւ որոնումների  լաբորատորիայի մի շարք գիտահետազոտական աշխատանքների  իրագործման համար:
Աշխարհահռչակ գիտնականի տարեդարձի առթիվ  ՙԻրավունքը՚ զրուցեց  նրա հետ:
- Պրն Մելիք-Օհանջանյան, շնորհավորում ենք 75-ամյակի առթիվ: Յուրաքանչյուր ոք իր տարեդարձի օրը յուրովի է նշում, հետադարձ հայացք նետում իր անցած ճանապարհին եւ ի մի բերում ձեռքբերումները, բացթողումները:
- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իմ կյանքի ընթացքում միշտ եղել եմ մարդասեր, ընկերասեր: Պատահական չէ, որ բացի  հայ  կոլեգաներից ու ընկերներից, շնորհավորելու էի եկել է մի պատվիրակություն Ճապոնիայից, որի կազմում է պրոֆեսոր, բժիշկ Տադաշի Գոյինոն: Նա մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Նրա հետ միասին ստեղծեցինք մի դեղամիջոց, որը  Դանիայում անցել է բոլոր փորձարկումները: Այն օգնում է  քաղցկեղով հիվանդներին: Դեղամիջոցի հիմնական հումքը չինական բնական  սունկն է:
- Ի±նչ նվերներ եք սիրում ստանալ Ձեր տարեդարձին:
- Ես չեմ սիրում, որ նվերներ են բերում, քանի որ գիտեմ մեր ժողովրդի սոցիալական ծանր վիճակը:
- Որպես գիտնական` նախապատվություն տալիս եք բնական նյութերո±վ դեղամիջոցների  նախապատրաստմանը:
- Այո: Ամբողջ կյանքում աշխատելով ԱՄՆ-ում, Ճապոնիայում, իմ  նպատակն է եղել` ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոցներ:
-Ինչ արդյունքների եք հասել այդ առումով:
- ԽՍՀՄ-ի փլուզումից  առաջ` մինչ չերնոբիլյան հայտնի աղետը, մի դեղամիջոցի պատենդ ունեի, որը  ռադիոսենսիբիլիզատոր է եւ ոսկրային ուռուցքները պրակտիկորեն  բուժում էր: Ցանկանում էինք  դա ներդնել բժշկության  մեջ, սակայն տեղի ունեցավ Չերնոբիլի դեպքը: ԽՍՀՄ առողջապահության նախարարը հրաման արձակեց, որ ոչ ոք` հատկապես գիտնականները, ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելու իրավունք չունենա:
- Դուք ապրել եւ աշխատել եք եւ ԽՍՀՄ-ի, թեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության տարիներին: Ձեր գիտական  ներուժը, ո±ր ժամանակաշրջանում եք  լիարժեք  ռեալիզացված համարում:
- Իհարկե, ԽՍՀՄ-ի ժամանակ. գիտնականն առաջին տեղում էր: Այսօր գիտություն գոյություն չունի: Ոչ ոք գիտությանն ուշադրություն չի դարձնում: Կրթության մասին խոսում են, լավ է, որ գիտության մասին չեն խոսում, թե չէ եղածն էլ կքայքայեն: Ես մինչեւ հիմա ԽՍՀՄ-ից մնացած նյութերով եմ աշխատում:
- Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղուն` Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո±րն եք համարում եւ ինչի համար եք ափսոսում:
- Գիտության ասպարեզում ես ինձ երջանիկ եմ զգում: Երջանիկ եմ, քանի որ աշխատել եմ աշխարհի  տարբեր առաջավոր կենտրոններում: Առիթ եմ ունեցել  աշխատելու ԱՄՆ-ում, բայց այդ երկիրը չսիրեցի: Ես իմ հայրենի հող ու ջրին եմ կապված, ես ո±նց կարող եմ  մնալ դրսում: Հիմա էլ որ խնդրեն, ասեն` արի, չեմ գնա:  Ինչ վերաբերում է ափսոսելուն, ապա ափսոսում եմ, որ այս վիճակում ենք: Ի±նչ է նշանակում` դոկտոր-պրոֆեսոր  կոչում ունեցող գիտնականը, 10-15 ակադեմիաների անդամը, ստանա 70.000 դրամ աշխատավարձ: Ես Դանիայում լաբորատորիա ունեմ եւ այնտեղից ֆինանսավորվում  եմ: Մենք ցանկանում ենք գիտության ոլորտում սերնդափոխություն անել, բայց նախ շնորհալի եւ արժանի կադրեր պետք է լինեն, մինչդեռ այսօր նորմալ կրթություն չեն ստանում մեր երիտասարդները:
- Ներկայումս գիտական ի±նչ մտահղացումներ եւ պլաններ ունեք:
- Ես սերտ կապերի մեջ եմ Բելգիայի Լեուեն համալսարանի հետ: Իմ ստացած նյութերն ուղարկում եմ այնտեղի համալսարան:
- Դուք բազմաթիվ շքանշանների եւ մրցանակների եք արժանացել, աշխատել մեծ գիտնականների հետ: Այսքանից հետո Ձեզ ի±նչ է պակասում:
- Ոչինչ էլ չի պակասում: Իսկ չպակասելու համար անհրաժեշտ է, որ մարդն աշխատասեր լինի: Ես աշխատել եմ, հպարտացել իմ աշխատանքով: Պարզապես հաճախ հիասթափվում եմ, երբ հիշում եմ, թե ինչ արեցին ՙԳիտության գլոբուս՚ գիտական ամսագրի հետ, որի խմբագիրն էի ես: Այն հանեցին ԲՈՀ-ի ամսագրերի ցանկից:
- Մամուլը շատ խոսեց Վան-Գոգի ճապոնական փորագրությունների մասին: Որտե±ղ են հիմա դրանք եւ ի±նչ ճակատագիր է դրանց սպասվում:
- Ավելի լավ է այդ հարցը չտայիք: 14 տարի է` դրանք  ինձ մոտ են: Ճապոնացի ընկերոջս խոստացել էի թանգարան բացել եւ այդ փորագրությունները ցուցադրել: Կարեն Դեմիրճյանը եթե  հիմա ողջ լիներ, հաստատ թանգարանի խնդիրը լուծված կլիներ: Ճապոնացի ընկերս առաջարկեց դրանք կամ հանձնել Էրմիտաժին, կամ Պուշկինի թանգարանին: Հիմա կապեր եմ հաստատում Վրաստանի նախագահի հետ` Թբիլիսիի կենտրոնում փորագրությունների ցուցադրման համար նախատեսված թանգարան բացելու համար:
Հ.Գ. ՍԻՄ կուսակցությունը եւ ՙԻրավունք՚ թերթի խմբագրակազմը շնորհավորում է ականավոր գիտնականին` տարեդարձի առթիվ` մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք եւ նորանոր գիտական ձեռքբերումներ ու նվաճումներ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում