ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ` ՈՉ ԹԵ ԲԱՌԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ` ՈՉ ԹԵ ԲԱՌԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ


Բոլորի համար թանկ են ծնողները, թանկ են նաեւ երեխաները, մերձավոր ազգականները,  սիրո մասին  այս  բոլոր պատկերացումները միավորվում են մեկ բառի մեջ, որը կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ: Ազնիվ մարդը չի տատանվի մեռնել Հայրենիքի համար, եթե դրանով օգուտ բերի նրան: Այդ բոլոր սերերով եւ ազնիվ մարդու բոլոր դրական հատկանիշներով էր օժտված Հայոց բանակի սպա ՀՈՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ. մարդ ով Հայրենիքի օրհասական պահին կյանքի գնով պաշտպանեց նրա սահմանները:

2011 թվականի հունվարին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը կրկին անհանգիստ էր, անբարո թշնամին հերթական անգամ փորձում էր ցույց տալ իր վայրագությունները եւ սկսել էր կրակ արձակել սահմանի երկայնքով մեկ: Հայկական կողմն իմանալով թշնամու քայլերը ավելի էր ամրացրել դիրքերի պահպանությունը, որոնցից մեկն էլ պահպանում էին ավագ լեյտենանտ Հովիկի զինվորները` նրա գլխավորությամբ: Նման կրակոցները  Հովիկի համար արդեն սովորական երեւույթ էին դարձել, նա չորս  տարի շարունակ պահպանում էր նույն դիրքերը, իսկ կրակոցների ժամանակ կանգնում զինվորների կողքին, քաջալերում նրանց, որ երբեք չվախենան թշնամուց, քանի որ նույն այդ թշնամու նկատմամբ հայ ազգը տարավ փայլուն հաղթանակ եւ ազատագրեց Արցախի հողերը:
Օրեր անց` հունվարի 20-ին` առավոտից մինչ երեկո թշնամու կրակոցները չեն դադարում, Հովիկը հրաման է ստանում պատասխան կրակ արձակելու, որը պետք է անեին զինվորները, սակայն սպան նրանց հետ է տանում եւ ինքն անձամբ  պատասխան կրակ արձակում: Նրան հաջողվում է լռեցնել թշնամուն` բայց ...
Հովիկ Սուքրիասյանը դեռ 25 տարեկան էր, մանկուց երազել էր դառնալ զինվորական: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:  Պապիկի աջակցությամբ նա կարողացել է իրականացնել երազանքը: Տաքարյուն ու  կենսախինդ  Հովիկը, դպրոցական տարիներից սիրահարված էր դասընկերուհուն` Գայաներին: Դպրոցական տարիներին  մի քանի անգամ սիրո խոստովանություն էր արել աղջկան ու մերժում ստացել, սակայն որոշել էր, որ ինչ էլ լինի, պետք է ամուսնանա Գայանեի հետ: Դպրոցն ավարտելուց հետո երկուսն էլ ընդունվել են  ԲՈՒՀ, Հովիկը` ապագա զինվորական էր, Գայանեն` պատմաբան: Ուսումնառության տարիներին նա կարողանում է  շահել Գայանեի սիրտը, իսկ ուսումն ավարտելուց հետո աղջիկը  Հովիկի կողմից ստանում է ամուսնության առաջարկ, որը հպարտությամբ ընդունում է:
Այսօր Հովիկի հարազատ գյուղի` ՀՀ Շիրակի մարզի Բանդիվանի միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անունով, դպրոցում բացվել է նաեւ հերոսի կիսանդրին, հենց նրա անունը կրող դպրոցում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հովիկին  հետմահու շնորհեց արիության մեդալ: Այժմ այդ դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի աշխատում է Գայանեն.«Ամեն օր դպրոց գալուց` կարծես թե,  ես իմ երախտիքի տուրքն եմ տալիս Հովոյին: Ես չեմ կարող նրա մասին խոսել անցյալով, քանի որ նա միշտ ներկա է, հպարտանում եմ նրանով: Հովոն շատ էր սիրում իր զինվորներին, նրանց միշտ երեխաներս էր ասում, նույնիսկ եղել են դեպքեր, որ ասել եմ, Հով քեզ համար կարծես քո առաջին տունը զորամասը լինի, իսկ զինվորները` երեխաներդ: Երազանքեր ու նպատակներ շատ ուներ, երազում էր որդի ունենալ, ով նունպես կդառնար զինվորական, բայց միշտ ասում էր , որ իր տղան խաղաղ սահմանին պետք է ծառայի»,-նշում է Գայանեն:
Ապագա որդու ու բոլորի համար Հայաստանի սահմանները խաղաղ պահելու համար,  Հովիկը գնաց իր երազանքի հետեւից`դարձավ զինվորական ու վերցնելով զենքը կանգնեց սահմանին:
Օգոստոսի 1-ին  հայ հերոսը կդառնար 28 տարեկան, նրա երեխաները`զինվորները նրան հիշում են երախտագիտությամբ ու ժպիտով, այդ օրը, եթե նա չկանգներ թշնամու գնդակի դեմ, ապա այն կհասներ իր զինվորներին:
Հայ ազգի ու Հայրենիքի արժանավոր զավակ` ծնունդդ շնորհավոր...


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում