Քաղաքական գործչի պարագայում շատ կարեւոր է ժամանակին գնալ քաղաքական թոշակի, այլապես անհարմար բան է ստացվում:

Արխիվ 12-16

Քաղաքական գործչի պարագայում շատ կարեւոր է ժամանակին գնալ քաղաքական թոշակի, այլապես անհարմար բան է ստացվում: Այդ ճշմարտությունը զարմանալիորեն վերջերս հաստատեց ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` հայտարարելով. ՙԵրբ բոլորիս համար ակնհայտ էր, որ Հայաստանի ժողովրդի 77 տոկոսը կողմ էր եվրոպական կողմնորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց նրանց հետ հարաբերություների սերտացումից՚: Զարմանալի է, այդ ինչո±ւ Հայրիկյանը որոշեց, որ եվրոպամետ են ՀՀ քաղաքացիների 77 տոկոսը` այդ թիվն առաստաղից վերցրեց, երազում տեսավ, թե այն վերցրեց սեփական մատից... Ախր, ցանկացած տեղ, ցանկացած միջավայրում` բացառությամբ թերեւս ամերիկյան փողերով ապրող հիմնարկների, եթե հարցում անցկացնես, կստանաս տրամագծորեն հակառակը: Համ էլ, որտեղի±ց մեր ժողովրդի մոտ 77 տոկոս պետք է կողմնորոշված լինի դեպի Եվրոպա, եթե Եվրոպայի անունը լսելով` գրեթե բոլորը միանգամից մտաբերում են կամ համասեռամոլությունը, կամ անառակությունը, կամ երկուսը միասին:
Իսկ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ իրավացիորեն մատնանշեց, որ ՙՀայ ժողովուրդը սովորություն ունի` նեղության պայմաններում հայրենիքը լքելու, դա ես չեմ ասում` Թումանյանն է ասել 1912 թվականին: Թուրքը ձեւը գտել էր` օղակը սեղմում էր, պայմաններ ստեղծում, որ հայերս հավաքենք ճամպրուկները ու գնանք երկրից: Հիմա նույնը Ադրբեջանն է անում՚: Սակայն բավականին հետաքրքիր է քաղաքագետի հետեւյալ դիտարկումը. ՙԵթե մենք ժողովուրդ ենք, եկող ընտրական ցիկլը պիտի դարձնենք կենաց ու մահու պայքար արտագաղթի դեմ` ձայն տալ բացառապես նրանց, ովքեր իրատեսական ծրագրեր կձեռնարկեն, կխոստանան ռեալ միջոցներ ձեռնարկել արտագաղթի դեմ՚: Զարմանալի է, մի±թե պարոն Շիրինյանը հույս ունի, որ մեր ժողովուրդը քվե կտա ասենք այն թեկնածուներին, ովքեր կխոստանան սահմանափակել տեղաշարժի ազատությունը, կոպիտ ասած` փակել սահմանները, կամ խոշոր տուգանքներ սահմանել ՙԵրկիրը երկիր չի՚ տիպի խոսակցությունների ու առավել եւս քարոզչության համար: Ընդհակառակը` խանդավառորեն քվե կտան նրանց, ովքեր կխոստանան, որ ե°ւ ռուսներից, ե°ւ ամերիկացիներից, ե°ւ եվրոպացիներից կկորզեն առանց դժվարության այդ երկրներում հայերի հաստատվելու պարտավորություն: Դա այն հարցն է, որ չի կարելի թողնել ժողովրդի հայեցողությանը, ընդհակառակը` հաջորդ ընտրական ցիկլից հետո հարկ է ունենալ այնպիսի օրենսդիրներ, ովքեր անգամ ժողովրդին դուր չեկող կոշտ միջոցներով կկանգնեցնեն արտագաղթը:
Մի զարմանալի բան տեղի ունեցավ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դատավարության ժամանակ: Այդտեղ ոստիկաններից մեկը ցուցմունք տվեց, որ Շանթ Հարությունյանի որդուն` Շահենին, անկարգությունների վայրից բերման ենթարկելու ժամանակ իրենք չեն ծեծել, ինչին անմիջապես արձագանքեց պատանու մայրը. ՙԻնչո±ւ ես սուտ խոսում՚: Եվ, իրոք, զարմանալի է, ինչո±ւ է ոստիկանը սուտ խոսում, արդյո±ք նրանից, որ խոստովանի, որ իրոք ծեծել են, ինչ-որ բանով ընդհանրապես կփոխվի Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների դատավարության ընթացքը: Ի վերջո, պարզ է, չէ, որ ցանկացած փողոցային անկարգության կասեցման ժամանակ շատերն են ոստիկաններից ծեծ ուտում, ու դժվար թե դա արտառոց բան համարի որեւէ մեկը:
Իսկ ամերիկյան ֆիզիկոս ԴԱՆԻԵԼ ԲԵՅՔԵՐԸ հայտնաբերել է մի ապշեցուցիչ փաստ` որ ուղիղ 2 տարի առաջ մեր մոլորակը փրկվեց կործանումից: 2012-ի ամռանը արեգակի վրա այնպիսի հզոր բռնկում էր եղել, որ արեւապսակի զանգվածի հզոր արտանետումները հուլիսի 23-ին հատել էին Երկիր մոլորակի ուղեծրային հետագիծը: Գիտնականի պնդմամբ, եթե այդ արտանետումը դրանից 1 շաբաթ շուտ տեղի ունենար, մեր մոլորակը ուղիղ արտանետման մեջ կընկներ եւ կդառնար հրո ճարակ` բառիս բուն իմաստով: Զարմանալի է, այդ ինչպե±ս է լինում, որ միշտ ի հայտ են գալիս մեր մոլորակը կործանումից փրկող պատահականություները: Դե արի ու մի ասա, որ այդտեղ անպայման առկա է արարչական միջամտությունը: Հետեւաբար, զարմանալով հանդերձ, մնում է գալ եզրակացության, որ 2012-ին երկնային ուժերին պարզ էր, որ մարդկությունը վերջնականապես փչացած չէ եւ դեռ շատ անելիքներ ունի:   

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում