ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Արխիվ 12-16ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՔՐԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց: Այս մասին NEWS.am-ին ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը: ՙԳործը կարճվել է, որովհետեւ հանցագործություն տեղի չի ունեցել. փորձաքննության արդյունքներն են նման եզրակացություն տվել: Ես զարմանում էլ էի, որ նման գործ է հարուցվել՚,- ասաց նա:
Նշենք, որ փորձաքննության արդյունքների համաձայն` կրակոց չի եղել:

