ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆՈՂ ՉԻ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆՈՂ ՉԻ
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի պատգամավոր Հայկ Գրիգորյանը որոշել է մանդատը վայր դնել: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ պատգամավորից, ով կտրականապես հերքեց տարածված տեղեկությունը` նշելով.
- Նման բան առհասարակ չկա, դրանում ես Ձեզ կարող եմ հավաստիացնել:
Ապա հավելեց.
- Ընդհակառակը, ես եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հիմա շատ ակտիվ քննարկում ենք Գորիսի զարգացման վերաբերյալ որոշ ծրագրեր: Պետք է ասեմ, որ նախկին մարզպետը, անկախ նրանից, որ այս պահին որեւէ ղեկավար պաշտոն չի զբաղեցնում, շարունակում է մտահոգվել քաղաքի հիմնախնդիրներով, այս պահին էլ մեծ ներդրումներ է անում` ի բարօրություն, ի զարգացում Գորիսի: Այս պահին պարոն Խաչատրյանը բարերարությամբ է զբաղվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

