ՈՐՏԵՂ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՏԵՂ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ


Քանի որ օգոստոսը հանգստի ամենաեռուն շրջանն է, փորձեցինք ԱԺ պատգամավորներից հետաքրքրվել, թե ով որտեղ է պատրաստվում անցկացնել հանգիստը, եւ արդյոք կիսում են այն տեսակետը, որ հայաստանյան հանգիստը շատ ավելի թանկ է, քան` այլ երկրներում, թեկուզ հարեւան Վրաստանում:
Այսպես, օրինակ` ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ արդեն տասը տարի է, ինչ հանգիստն անցկացնում է Ղրիմում. ՙՏասը տարի է, որ ամեն ամառ Ղրիմ եմ գնում, չեմ կարծում, որ կփոխեմ նախասիրությունս: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը գրավիչ չէ, ընդհակառակը` մեր հայրենիքը գրավիչ է թե° բնությամբ, թե° իր ռելիեֆով, մենք ունենք էքստրեմալ հանգստի բոլոր հնարավորությունները: Լեռնային երկիր լինելով` մեզ մոտ զարգացած է էկոտուրիզմը, մակրոտուրիզմը, լեռնագնացությունը: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը քրիստոնեական ակունքներ պարունակող երկիր է, եւ շատ տուրիստներ գալիս են հենց դրա համար: Անձամբ ես` առավել շատ Հայաստանում նախընտրում եմ հանգստանալ Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում եւ Աղվերանում՚: Պատգամավորը կիսում է այն տեսակետը, որ հայաստանյան հանգիստը իրոք շատ ավելի ծախսատար է. ՙԳնային առումով իրոք մեր երկրում հանգստանալը, շատ ավելի թանկ է նստում, քան, ասենք, Վրաստանում: Ծառայությունների գումարը շատ ավելի բարձր է, քան` այլ երկրներում: Ճիշտ է, լավ ծառայությունների որակ ունենք, բայց բոլոր դեպքերում գնային քաղաքականության մեջ մենք որոշակի լուրջ խնդիրներ ունենք՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ, արդեն հասցրել է հանգիստը վայելել եւ վերադարձի ճանապարհին էր. ՙԵս արդեն հասցրել եմ ինչ-որ չափով հանգստանալ, եւ արդեն վերադարձի ճանապարհն եմ բռնել, հանգստանում էի Վրաստանում՚:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, չնայած դեռ աշխատանքային գրաֆիկի մեջ է եւ չի հասցրել հանգստանալ, սակայն պատրաստվում է հանգիստն անցկացնել Հայաստանում, քանի որ իրեն չի կարող թույլ տալ այլ երկրում հանգստանալ, ինչպես ինքն է ասում` շռայլությունը. ՙԿարծում եմ, Հայաստանը գրավիչ է մրցակցային տեսակետից` բացառությամբ մեկ բանի, այն է` վճարների բավական բարձր լինելը, ինչը որոշակի առումով զիջում է մրցակցությանը: Թե չէ, մնացած առումներով` անվտանգություն, սննդակարգ, սպասարկում, Հայաստանը բավական բարձր տեղում է: Ինչ վերաբերում է իմ հանգստին, ես նախընտրում եմ հանգստանալ եթե ոչ գյուղում, ապա առողջարանային քաղաք Ջերմուկում: Ցավալիորեն պետք է նշեմ, որ Հայաստանից դուրս հանգստի չեմ մեկնելու, այս անգամ չեմ կարող ինձ թույլ տալ այդ շռայլությունը, բայց կարծում եմ, որ նաեւ կարեւոր է ծովափում հանգստանալը, ինչը լրացուցիչ լիցք կարող է հաղորդել եւ թեթեւացնել ծանր, մտավոր աշխատանքը՚:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հավատարիմ մնալով իր ոճին` ասաց. ՙՏան եմ հանգստանալու, էս տարի որեւէ տեղ չեմ գնալու, լա±վ ա, բավարավա±ծ եք, դե, ցտեսություն՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ հայաստանյան հանգիստը հանգիստ չի համարում. ՙԵս Հայաստանը երբեք չեմ դիտարկում` որպես տուրիստական հանգստի երկիր, համենայնդեպս, ինձ համար: Ես Հայաստանի բնակիչ եմ եւ այստեղ ապրում եմ, ո±նց կարամ հանգստանամ: Երբ ես Դիլիջանում եմ կամ Ծաղկաձորում, ես չեմ մտածում, որ այդ տեղերում ես հանգստանում եմ, իմ երկիրն է սա, ի±նչ հանգստավայր՚: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` ինքը հանգիստը անցկացնելու է արտերկում, բայց թե որտեղ. ՙՉեմ ասի, ինչի± պետք է թերթերով հրապարակեմ, թե որտեղ կամ ում հետ եմ պատրաստվում մեկնել հանգստի: Կգնամ, հետո կգամ, նոր կհարցնեք` կասեմ՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պլանավորում է հանգիստը անցկացնել ԼՂՀ-ում. ՙԸնտանիքիս հետ էս տարի կգնանք հանգստանալու ԼՂՀ-ում՚: Գյումրեցի պատգամավորը եւս կարծում է, որ մեզ մոտ հանգիստը այնքան էլ մատչելի չէ. ՙհատկապես սեզոնին՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ դեռեւս չի մտածել հանգիստն անցկացնելու մասին, քանզի. ՙՄի փոքր վիրահատական միջամտության պետք է ենթարկվեմ, եթե գնամ էլ հանգստի, ապա միայն տասնհինգից հետո: Երեւի կմեկնեմ արտերկիր, չնայած մեր հանգստավայրերն էլ եմ շատ սիրում եւ հաճախ եմ գնում հանգստանալու, հատկապես Դիլիջանը, Ղուկասյանը, ինչու չէ` նաեւ Ջերմուկը՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում