ՙՙԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՆՏԱԺ Է

Արխիվ 12-16

ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՆՏԱԺ Է

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որում կոչ է արվում դադարեցնել ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների ներքո գտնվող անձանց եւ ընկերությունների հետ գործարքները, շանտաժ է եւ դիվանագիտական ներկայացուցչության լիազորությունների շրջանակներից դուրս գործողություն, կարծում է քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:
ՙԿարծում եմ, որ նման հայտարարություններից հետո հայկական դիվանագիտությունը պարտավոր է հանդես գալ գոնե բողոքի նոտայով: Վերջիվերջո, խոսքը Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մասին է՚,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, ում հետ եւ ինչ ծավալով համագործակցելու որոշումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է` անկախ այլ երկրների սահմանած պատժամիջոցներից:


Քաղաքագետը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանը նման խնդրի արդեն բախվել է, երբ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին, եւ այդ ժամանակ էլ հայկական իշխանությունները լռեցին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ տեղեկացրել է տեղական կառավարությանն ու երկրում գործող ընկերություններին` Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մասին: Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համակարգի ութ ռուսական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, էներգետիկ երկու ընկերությունների եւ մի շարք ռուս եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ: ՙԴրանից առաջ ԱՄՆ-ն բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել` համակարգելով քայլերը մեր գործընկերների հետ, այդ թվում` ԵՄ-ի եւ G7-ի վերաբերյալ, որոնք նույնպես մատնանշել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին եւ դրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք կհայտնվեն պատժամիջոցների ենթարկված անձանց եւ ընկերությունների հետ փոխգործակցության դեպքում, եւ դադարեցնել այն բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների սահմանած պատժամիջոցներին՚,- ասվում է ամերիկյան դեսպանության հաղորդագրության մեջ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում