«ՔԵՍԱԲՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է»
Արխիվ 12-16«ՔԵՍԱԲՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է»
Օրերս Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով զոհվել են հայեր: Հուլիսի 30-ին Նոր Գյուղ թաղամասի «Զվարթնոց» եկեղեցում ականի պայթյունից զոհվել է նախ Ազնիվ Արուշյանը, ապա մեկ օր անց նույն վայրում` կրկին ականի պայթյունից, զոհվել է նրա քույրը` Արաքսի Արուշյան-Խաչատրյանը: Տեղի ունեցածի, ինչպես նաեւ սիրիահայության ներկա իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ հետ.
- Բացի երկու քույրերից, եւս երկու հոգի են զոհվել` Սոնա Բալկյանը եւ Գեւորգ Գալեմքերյանը... Ամեն տեղ իրավիճակը լարված է: Իսկ այս պահին չգիտեմ էլ ինչ ասեմ, կարծես թե, հարաբերական խաղաղություն է, բայց տարբեր շրջաններում ռազմական գործողություններ են տարվում:
- Իսկ Քեսաբում ի՞նչ իրավիճակ է:
- Կյանքը Քեսաբում անհամեմատ ավելի լավ է: Քեսաբը վերադառնում է իր բնականոն վիճակին: Այնպես որ, նորմալ է, մտահոգվելու կարիք չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

