ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ «ՇԱԲԼՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ «ՇԱԲԼՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ անդրադառնալով ՀՀ կառավարությանը եւ գործարարներին ուղղված ԱՄՆ դեսպանատան զգուշացումներին, թե պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել, վերջինս նշեց. «Դեսպանատան հայտարարությունն այն շաբլոնն է, որ նրանք ստացել են ԱՄՆ Պետդեպարտամենտից եւ տարածում են աշխարհով մեկ: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տնտեսական կապերով առայժմ առանձնանում է, մենք դա պետք է ի գիտություն ընդունենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

