«ԱՄԵՆ 7-ՐԴ ԸՆՏԱՆԻՔ ԱՊՐՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ»
Արխիվ 12-16«ԱՄԵՆ 7-ՐԴ ԸՆՏԱՆԻՔ ԱՊՐՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ»
Ըստ վիճակագրական տվյալների` չնայած տարվա առաջին կիսամյակում ծնելիությունը մահացությունից 30 տոկոս ավելի է եղել, սակայն բնակչության քանակը որոշակի կրճատվել է` արտագաղթի պատճառով: Թե ինչպես է հնարավոր, որ ե՛ւ ծնելիությունն ավելանա, ե՛ւ արտագաղթը, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
- Դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, քանի որ անկախ փոփոխականներ են: Արտագաղթը լրիվ ուրիշ երեւույթ է, ծնելիությունը` լրիվ ուրիշ: Ուղղակի, մեզ մոտ բնակչության մի մասը բավականին ապահովված է, շատ նորմալ է իրեն զգում ու լավ է ապրում, ըստ այդմ էլ` ամուսնանում են, ընտանիքներ են կազմում: Բայց ամեն 7-րդ ընտանիք ապրում է արտերկրից եկած գումարներով ու միայն դրանով է պայմանավորված ծնելիության աճը: Ընդ որում, գործազրկությունն այսօր կազմում է մոտավորապես 24-25 տոկոս, որը շատ լուրջ խնդիր է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

