ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՉ ՏԵՍԵԼ ՈՉ ԷԼ ԼՍԵԼ ` ԱՇԽԱԱԿՑԻՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՉ ՏԵՍԵԼ ՈՉ  ԷԼ ԼՍԵԼ ` ԱՇԽԱԱԿՑԻՆ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի  համոզմամբ  բնապահպանության վիճակը Հայաստանում  համեմատաբար լավ վիճակում է, քան 2000 թվականին: «Իրավունքը» Արամ Աղասյանից հետաքրքրվեց` եթե իրոք  բնապահպանության վիճակը համեմատաբար լավ է, ինչով է պայմանավորված  բնապահպանների  տարբեր առիթներով հնչող  քննադատական հայտարարությունները ոլորտի վատ վիճակի մասին: «Բնապահպանները ավելի լավ է  ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ տեսնեն`ինչ է կատարվում, նոր հայտարարություններ անեն: 2 տարի առաջ տեղի ունեցած բեզոարյան այծի որսի պատմությունը  ցավալի է: Ինքս եմ գնացել այդ տարածք և տեսել, որ այդ դեպքը Խոսրովի արգելոցում չի եղել: Եթե կոնկրետ փաստեր կան,  մենք շնորհակալ ենք  բնապահպաններին, որ ժամանակին ահազանգում են մենք էլ գնում ենք»,- պատասխանեց պաշտոնյան:

-Բայց  բնապահպաններն ասում են, որ մեծ մասամբ իրենց խոսքը  տեղ չի հասնում…

-Նման կատեգորիկ սահմանումներ եկեք չանենք: Բազմաթիվ  դեպքեր կարող եմ բերել:
Շիկահողի պետական արգելոցով ժամանակին անցնող միջպետական ճանապարհը, որը սարքվում էր, նույն պետությունը բնապահպանների բարձրացրած աղմուկի շնորհիվ 17 կմ կառուցվող ճանապարհի փոխարեն ընդամենը 3.5  կմ կառուցվեց և անցավ ոչ բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածքով:

-Պրն Աղասյան, Դուք հայտարարում եք, որ բեզոարյան այծերի թիվը  1500-2000-ից  հասել է 3000 –ի: Ինչպես պետք  է այդ թիվը պահպանել և այնպես անել, որ 2 տարի առաջվա բեզոարյան այծի որսի պատմությունը չկրկնվի:

-Դրա համար ստեղծվում են պահպանվող տարածքներ: Միջանցքների ծրագիրը պետք է  կյանքի կոչվի:

Արամայիս Գրիգորյանի նախարար նշանակվելուց  հետո մամուլը գրեց կադրային ջարդի  մասին`մասնավորապես  լավ մասնագետների մեծ մասին նախարարն աշխատանքից ազատում է:

-Ես դեռ չեմ տեսել, որ որևէ մի լավագույն մասնագետ դուրս մնա: Կադրային ջարդ չի կարող լինել, քանի որ նախարարության աշխատակիցները քաղծառայողներն են: Մեր գործակալությունում դեռևս որևէ մեկն աշխատանքից չի ազատվել:

-Իսկ այլ գործակալություններո՞ւմ:

-Դե որոշակի փոփոխություններ եղել են: Կա աշխատանքային նոր թիմ: Եկել է նոր նախարար, որոշակի պահանջներ է դրված նախարարության առջև: Որոշակի փոփոխություններ են ակնկալվում:

-Իսկ նախարարի հետ կապված այդ հայտնի միջադեպն ինչպես եք գնահատում:

-Միջադեպով կոնկրետ մարդ է եղել, էդ  մարդը զբաղվել է այդ հարցով և այդ հարցը  հարթվել-գնացել է: Իրար հասկացել են, ավարտվել է էդ հարցը, բայց  դա բնապահպանության նախարարի հետ որևէ կապ չունի:

Մանրամասները` տեսանյութում

ՍՈԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում