Աղանդավորների որջ համարվող «Սասունցի Դավիթ» մշակույթի պալատը` հայկական մայդանի սկի՞զբ

Արխիվ 12-16

Աղանդավորների որջ համարվող «Սասունցի Դավիթ» մշակույթի պալատը`  հայկական

մայդանի սկի՞զբ

Օգոստոսի 2-ին ժամը 17:00-ին «Սասունցի Դավիթ» մշակույթի պալատում «վերածնունդ» եկեղեցին կազմակերպում է աղոթք  տոհմական, ժառանգական, ձեռբերովի անեծքների դեմ:  Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուկրաինացիները սկսել են հայկական մայդան աղանդների միջոցով»:

«Իրավունքը» Միացյալ երիտասարդական լիգայի համահիմնադիր Սևակ Հովհաննիսյանից պարզեց, որ վերածնունդ եկեղեցին իրականում կրոնական քայքայիչ գործունեություն ծավալող կառույց է, որը թափանցել է Ուկրաինայից: Նման միջոցառումների միջոցով ըստ Սևակ Հովհաննիսյանի, կրոնական կառույցները գումար են վաստակում:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ «Սասունցի Դավիթ» մշակույթի պալատում  կրոնական կառույցները հավաքույթներ են կազմակերպում:  «Սասունցի Դավիթ» մշակույթի պալատը կոպիտ ասած աղանդավորակա որջ է:

Կոմիտաս վարդապետ Հովհանյանն էլ մեզ  հետ զրույցում ասաց, որ եթե եկեղեցու անունը «Վերածնունդ» է, ապա դա ավանդական եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունի:

Ինչ վերաբերում է անեծքների  դեմ կատարվելիք աղոթքին, վարդապետը դա համարեց դատարկություն: «Աղոթք անեծքների դեմ գոյություն չունի. աղոթքն ուղղված է առ աստված: Սա  մարդկանց մտավորն ու զգացմունքային կետերը գրգռելու համար»,- մանրամասնեց հոգևորականը:

Կոմիտաս վարդապետի խոսքով` մեր ժողովուրդը գնում է այդտեղ` շոու դիտելու համար. Եվ որքան շոուն հետաքրքիր է իրենց համար,  օրինակ, կարող են ասել, որ քո կոստյումի աջ անկյունում թուղթ ու գիր կա, մենք հիմա դա կքանդենք դա, դրանից հետո մարդիկ դառնում են այդ կառույցի հետևորդ: Ցավում եմ, որ այսօր մեր հասարակությունն այսպիսի անդեմ կերպարի մեջ է  մտել:

Անդրադառնալով մարդկանց ընկալումներում տարատեսակ առարկաներին թուղթ ու գիր համարելուն`հոգևորականը խորհուրդ տվեց դրանց կարևորություն չտալ. «Ինձ չարից ազատողն իմ հավատքն է: Իսկ  որքան մոտ եմ աստծուն, այդքան հեռու եմ չարից: Որևէ խնդիր մեծանում է այն դեպքում, երբ դուք այն մեծացնում եք: Իմ հավատքը պետք  է զորացնեմ, ոչ թե պետք է գնամ թուղթ ու գիր անողի մոտ, չէ՞որ այդ թուղթ ու գիր անողը ինքն է թուղթ ու գիր անում: Գնում եմ չարի մոտ իմ հարցը լուծե՞մ»:

Փորձեցինք կապ հաստատել նաև Սասունցի դավիթ մշակույթի պալատի հետ սակայն ոչ մի կոնտակտային տվյալ  գտնել չհաջողվեց ավելին` ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սևակ Հովհաննիսյանը,  պալատի  տնօրենը հիմնականում տեղում չի լինում, հատկապես եթե լսում է, թե ինչ հարցով են իրեն ցանկանում տեսնել նկատի ունի (կրոնական կառույցների հետ կապված հարցը-խմբ.):

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում