ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100_ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` «ՊԱՏԱՍԽԱՆ`100 ՏԱՐԻ ԱՆՑ»

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ` «ՊԱՏԱՍԽԱՆ`100 ՏԱՐԻ ԱՆՑ»


Եղիշե  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան`100 տարի անց» համալիր ծրագիրը: Այն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված Հայոց Ցեղասպանությունն փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին`դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքերը հավաքագրելու եւ «Պատասխան`100 տարի անց» պատկերագրքում ամփոփելու նպատակով: Պատկերագիրքը բաղկացած կլինի երեք բաժիններից`Հայոց Ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները եւ դրանց ի պատասխան` մերօրյա հայ եւ օտարազգի գործիչների պատասխան-արձագանքները:  Երկրորդ բաժնում տեղ կգտնի 100 տարվա ընթացքում հայ եւ օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները Հայոց Ցեղասպանության փաստերին: Իսկ վերջին` երրորդ բաժինը կհամալրեն   Ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումները եւ դրանց շուրջ գեղանկարի եւ քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Ե.  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` ծրագիրը իրականացնելու համար համագործակցում են տարբեր անհատների եւ կազմակերպությունների հետ. «Բոլորի առջեւ մեր արխիվները բաց են: Տարվա ընթացքում շատ կլինեն միջոցառումներ հեսցեագրված պատանիներին ու դպրոցականներին, օրինակ լամիտացված քարտերի վրա կպատկերվեն այն մասունքները, որոնք պատկանել են եղեռնամահ մեր գրողներին եւ խաղի միջոցով նրանք կփորձեն հսկայածավալ ցուցադրության մեջ գտնել այդ աշխատանքերը »,-նշեց ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում պատրաստվում են տպագրել մի շարք փաստաթղթեր, որոնք մինչ այդ անտիպ են եղել: Թանգարանում տեղի կունենա նաեւ առանձին ցուցադրություն:

«Պատասխան`100 տարի անց» ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը անդրադառնալով ծրագրի կարեւորությանը եւ նպատակներին, փաստեց, որ ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ ներկայացվի մերօրյա տաղանդավոր  երիտասարդ հայ գործիչներին`որպես հայ ազգի վերածնունդ եւ հաղթանակ: «Ծրագրում ներառելով երիտասարդներն նրանց անսահմանափակ ուժով կփորձենք հնարավորինս  կանխել հետագա ցեղասպանությունները: Մեր մոտ պետք է լինի ձգտնումը `գտնելու մեր գենը, որը ունակ է հառնելու մոխիրց եւ շարունակել ստեղծագործել: Պետք է աշխարհին  ապացուցենք, որ թուրքի արարքով մեր գենը չվերացավ, մենք կարող ենք ապրել ու կրկին ստեղծագործել: Մենք կրողն ենք այն մտավորականության, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը »,-մեկնաբանեց ՀԱՍՄԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ:

Նշենք , որ ծրագրի շրջանակներում` 2014 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը` հայտարարվում է գեղանկարչական աշխատանքների եւ քանդակի մրցույց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Եթե ցանկացողները ուզում են ստեղծագործել Հայոց Ցեղասպանությունն վերապրած ազգականի վկայած պատմության շուրջ , ապա մասնակցության հայտի հետ  կարող են ներկայացնել  նաեւ վկայությունը`ավարտուն շարադրված եւ ճժգրտ վավերագրված: Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող   մինչեւ 40 տարեկան ստեղծագործողները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում