ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ԴԵՌ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Արխիվ 12-16ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ԴԵՌ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մեր ընթերցողները կհիշեն, որ օրեր առաջ Իրավունքը ներկայացրել էր «Հանս քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում հայտնված հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Մելոյանի կյանքի պատմությունը: Այսօր հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն Իրավունքի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկին հետ են վերադարձրել նրա բնակարան, որը ցանկանում էին սեփականաշնորհել Սամվելի քույրերը: «Այդ տունը պատկանում է նաև Սամվելին: ԱԻՆ-ից մեզ ասացին, որ եթե պետք լինի, ոստիկանների օգնությամբ տուն ներս կմտնենք: Եթե ազատամարտիկը խնդիր ունենա, կարող է զանգահարել մեր իրավաբանին: Բայց դեռ արձագանք չկա: մենք վաղը ԱԻՆ կզանգահարենք` իմանալու`ինչով ավարտվեց այդ պատմությունը: Երևի Սամվելն ու ազգականներն իրար հետ լեզու են գտել»,- ասաց պրն Հովհաննիսյանը:
Հոգեբանի խոսքով` հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը կապ է հաստատել Օվիրի հետ` նրան իր տանը լուսանկարելու և անձնագրի խնդիրը լուծելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

