ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ԴԵՊՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Արխիվ 12-16

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՈՉ ՄԻ ԴԵՊՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ


ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, այսօր լրագրողների  հետ զրույցում խոսելով արջերին և այլ վայրի կենդանիներին տանը կամ ռեստորանի տարածքում պահելու մասին, ասաց, որ այս տարի բարելավվել է կենդանական աշխարհի մասին օրենքը, որը կանոնակարգում է անազատ կամ կիսաազատ պայմաներում կենդանիների պահելու կարգը:

Ըստ Աղասյանի`որոշակի չափորոշիչներ կան, եթե դրանք անձը պահպանում է, ապա նա կարող է պահել վայրի կենդանի: «Հիմա կա համապատասխան հանձնաժողով, որն ուսումնասիրում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանները, առաջարկները և որոշում` թույլ տալ կամ չտալ վայրի կենդանի պահելը: Համապատասխան լիցենզիայի, պահանջված պայմաների առկայության դեպքում անհատը, ասենք ռեստորանում կամ բակում կարող է արջ պահել: Բայց վայրի կենդանի պահելը շատ դժվար է, որովհետև նա կիսաազատ վիճակում պահվելով վարքագծի փոփոխության է ենթարկվում, և դժվար է նրան վերադարձնել բնություն, քանի որ և ժամանակատար և ծախսատար»,-ասում է Արամ Աղասյանը:

Ինչ վերաբերում է որսագողության դեպքերին, ապա այս տարի ընդամենը 1-2 նման դեպք է արձանագրվել: «Որսագողության դեպքերի նվազման միտում է արձանագրվում»,- ասաց Աղասյանը:

Արդյոք   բնապահպանության նախարարության աշխատակցի այս հայտարարությանը համամիտ է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանը: «Իրավունքի» հետ զրույցում  ՀԲՃ անդամն ասաց, որ  նախ որսագողությունը լայն հասկացություն է, երկրորդ` ինքն այդ առումով  հստակ և թվային տեղեկատվություն չունի: Բայց մի փաստի վրա ուշադրություն հրավիրեց Լևոն Գալստյանը. Խոսրովի արգելոցի մատյանում որսագողության ոչ մի դեպք չի  արձանագրվել վերջին մի քանի տարիներին (Խոսքը չի վերաբերում  որսագողության այն դեպքերին, որոնց մասին բարձաձայնել և հանրայնացրել են քաղաքացիները): «Մենք հստակ թվեր չունենք, սա է ամբողջ խնդիրը»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում