ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ. «ՎԱԽ ՉԱՓԵԼՈՎ` ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ» (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ. «ՎԱԽ ՉԱՓԵԼՈՎ` ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ» (+Տեսանյութ)


Վիճակագրությունը փաստում է, որ կանանց եւ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: «Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, եւ տարեցտարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները (ծխախոտ, ալկոհոլ…) եւ, իհարկե, ամենակարեւորը`անցանկալիությունը ժամանակ հատկացնել հիվանդության կանխարգելման համար»,- հստակեցրեց բժիշկը: Վ. Շահրամանյանի խոսքով` հաճախ մարդիկ մասնագետի սխալ ընտրություն են կատարում, դիմում են ոչ թե բժշկի, այլ զանազան բախտագուշակների ու վախ չափողների օգնությանը, ինչը սխալ է: «Վախ չափելով՝ գործը գլուխ չի գա»,- նկատեց բժիշկը` հորդորելով զերծ մնալ նաեւ ժողովրդական անհեթեթ մեթոդներից. ընկույզ, մեղր եւ այլն: «Իրավունքը» հետաքրքրվեց, թե արհեստական վիժումը կարող է անպտղության պատճառ լինել, Վ. Շահրամանյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը: Եթե նախկինում չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա արդեն նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար»:

Սեքսոպաթոլոգը նաեւ հավելեց, որ ողջունում է ՀՀ ԱՆ կողմից ընդունած որոշումը, համաձայն որի՝ օգոստոսի 1- ից որոշ դեղամիջոցներ այսուհետ դեղատներում կտրվեն միայն դեղատոմսի առկայության դեպքում. այդ դեղամիջոցների օգնությամբ կանայք ինքնուրույն արհեստական վիժում էին առաջացնում` չգիտակացլեով անդառնալի հետեւանքների մասին:


 

Նյութը եւ տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում