Եվս մեկ վաշխառուի զոհ. ''Թող գնա հորս գերեզմանոց, իր փողը ուզի, ես ինչ անեմ''

Արխիվ 12-16

ԵՎՍ ՄԵԿ ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ.''Թող գնա  հորս գերեզմանոց, իր փողը ուզի, ես ինչ անեմ''


Ինչպես գրել էր «Իրավունքը», (http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18565:2014-07-30-11-30-17&catid=41:lurer&Itemid=57), մի երիկամ ունեցող  հաշմանդամ երեխայի ընտանիքը`Սողոմոնյանները, կանգնած են բնակարանը կորցնելու վտանգի առաջ:  Պատմությունը բավական երկար ու խճճված է և սկսվում է 2008 թվականից:

«Իրավունքի» հետ զրույցում բնակարանի սեփականատեր Հովհաննես Սողոմոնյանն ասաց, որ արդեն քանի տարի է, Բաբաջանյան  փողոցի 103 շենքի  22 բնակարանի խնդիրը չի լուծվում: Իսկ պատմությունն այսպիսին է: 2008-ին Հովհաննես Սողոմոնյանի որդին `Անդրանիկ Սողոմոնյանը, հարևանի տղայի` Ռուբեն Գևորգյանի հետ որոշում են  գումար աշխատել առևտրի ոլորտում: Այդ նպատակով Ռուբեն Գևորգյանը առանց գումարի մեկնում է Չինաստան` մուշտակներ գնելու:  «Պարբերաբար զանգահարել է Անդրանիկին, թե գումար ուղարկի, որ ես գնեմ  մուշտակները: Տղաս էլ  ծանոթներով մարդ ման եկավ և գտավ  սկսնակ  վաշխառու Արթուր Միրզոյանին: Արթուրի հետ տան առքուվաճառքի պայմանագիր արեց և դրա դիմաց ստացավ 21.000 դոլար, որից   բրոկերին  1700 դոլար տվեց, 13.000 դոլարն ուղարկեց  Ռուբենին, մնացածը պահեց իր  մոտ: Երբ Ռուբենը եկավ Հայաստան, մնացած գումարն էլ տվեց նրան»,-ասաց Հ. Սողոմոնյանը:

2008-ին բերված 142 մուշտակներից 82-ը Ռուբեն Գևորգյանը վաճառել չկարողացավ, քանի որ արդեն գարուն էր. «2009-ի աշնանն ասացի Ռուբենին, որ այդ 82 մուշտակները հանի վաճառքի, սակայն պարզվեց, որ այդ մուշտակներն անհետացել են: «Էն մնացած  մուշտակների վաճառքից մենք մի կոպեկ չենք ստացել»:

Պրն Սողոմոնյանի խոսքով` ինքը տան առքուվաճառքի մասին պատահաբար է իմացել. «Մուշտակների վաճառքից հետո հասկացա, որ խաբվել ենք: 2010-ի հոկտեմբերից սկսվեց դատական գործընթացը»:

Պատմության հերոսները, սակայն, վերոնշյալ անձանցով չեն սահմանափակվում: Գործին առնչություն ունի նաև, ինչպես Հովհաննես Սողոմոնյանն է ասում, վաստակավոր վաշխառու Նորիկ Տեր- Գրիգորյանը: «2009-ին Նորիկ Տեր-Գրիգոևյանը Արթուր  Միրզոյանի  հետ շինծու գրավ են ձևակերպում, որ իբր Արթուր Միրզոյանը Նորիկ Տեր-Գրիգորյանից 15.000 դոլար  փող է վերցրել մեկ տարի ժամկետով: 2010-ի հունվարի վերջերին եկան մեր տուն (առաջին անգամ Նորիկին էդտեղ  տեսա): Ուզում էր հասկանալ` կարո՞ղ է մեզ կուտ տալ, թե՞ ոչ: Թե Արթուրը, թե Նորիկն ասացին  մեզ, որ մենք ձեզ հետ խնդիր չունենք: Ռուբենը փող է  պարտք մեզ, թող բերի տա»,- հիշում է մեր զրուցակիցը:

Դատական երեք ատյաններն էլ Հովհաննես Սողոմոնյանի խոսքով առքուվաճառքի պայմանագիրը չեղյալ են համարել, քանի որ այդ ժամանակ տունը եղել է  Անդրանիկ Սողոմոնյանի պապի անունով, ում  թոռը կրում է պապի անուն-ազգանունը:

Սակայն վճռաբեկ դատարանը,  ըստ մեր զրուցակցի, զավեշտակի վճիռ է կայացրել. Հովհաննես Սողոմոնյանի  հորը`հանգուցյալ Անդրանիկ Սողոմոնյանին  ճանաչել   գրավատու, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել գրավառու 32.000 դոլարով: «Թող գնա  Արթուրը հորս գերեզմանոց, իր փողը ուզի, ես ինչ անեմ»,- ասաց պրն Սողոմոնյանը:

Ներկայումս Նորիկ Տեր- Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին, թե ինչու է տան սեփականատեր ճանաչվել Հովհաննես Սողոմոնյանը: «Նա ցանկանում է վերականգնել տան առքուվաճառքի շինծու պայմանագիրը»,- վստահ է Սողոմոնյանը:

Հովհաննես Սողոմոնյանն էլ իր հերթին 2013-ին  քրեական  գործի պահանջով է հանդես եկել գործի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Ի դեպ,  Հ.Սողոմոնյանի խոսքով` Ռուբեն Գևորգյանը արդեն 2 տարի է` փախուստի մեջ է:

Մենք կապ հաստատեցինք նաեւ Նորիկ Տեր-Գրիգորյանի հետ մեկնաբանւթյուն ստանակու համար, սակայն վերջինս լսելով, թե ինչ գործի մասին է խոսքը, ասաց. «Ոչինչ չեմ կարող ասել այդ խարդախ ու խաբեբա մարդկանց մասին»:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում