ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ


Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 2-ին կմեկնարկի շախմատի Համաշխարհային օլիմպիադան: Այս օրերին Հայաստանի շախմատի հավաքականը նախապատրաստական փուլի վերջին շրջանում փորձում է շտկել թերություններն ու գործող չեմպիոնին վայել խաղ ցուցադրել: Մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականների վիճակին ծանոթացել, վերջին մարզումներին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Օլիմպիադային Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի հետեւյալ կազմով` Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Հովսեփյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան: Իսկ կանանց հավաքականը կներկայանա այս կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան եւ Շուշան Սարգսյան: Շախմատային այս գլխավոր իրադարձություններից սպասելիքները շատ են` հաշվի առնելով մեր հավաքականի ներուժը: Մինչ օլիմպիադան, երկու հավաքականներն էլ մասնակցել են տարբեր միջազգային մրցաշարերի, մարզավիճակի խնդիր մեր մարզիկները չունեն: Թեեւ տարվա ընթացքում անհատական խաղերում փայլուն խաղի ցուցադրում հիմնականում չեղավ, բայց բոլոր կարեւոր մրցաշարերում հայ շախմատիստները ցուցադրեցին իրենց որակները: Չմոռանանք նաեւ, որ մեր շախմատիստները հատկապես լավ խաղ են ցուցադրում թիմային եւ պատասխանատու մրցաշարերում:
Խոսելով տղամարդկանց հավաքականի առաջին համարի մասին, պետք է նշել, որ Լեւոն Արոնյանի անունն այսօր շախմատի ամենաազդեցիկ անուններից մեկն է, ու թեեւ Արոնյանը վերջին հանդիպումներում զիջել է նորվեգացի Կարլսեն, բայց հուսանք, որ դա միայն կօգնի կենտրոնացնել ուժերը եւ այս օլիմպիադան կկարողանա դարձնել հաղթական:
Տիգրան Քոթանջյանի համար սա լավ հնարավորություն է` ներկայանալ լավագույն որակներով: Գաբրիել Սարգսյանից սպասելիքները մեծ են` հաշվի առնելով, որ տարվա ընթացքում անհատական մրցաշարերում լավագույն արդյունքները ցուցադրել է հենց նա:
Կանանց հավաքականից, իհարկե, հաղթանակի մեծ ակնկալիքներ չկան: Բայց հուսանք, որ նախկին օլիմպիադաների տխուր ՙավանդույթները՚ մեր կանայք այս անգամ կկարողանան փոխել:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում