«ԱՎԵԼԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄ, ԻՆՉՊԻՍԻՆ «ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ» Է, ԵՍ ՉԵՄ ՏԵՍԵԼ»

Արխիվ 12-16

«ԱՎԵԼԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄ, ԻՆՉՊԻՍԻՆ «ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ» Է, ԵՍ ՉԵՄ ՏԵՍԵԼ»


Օրերս ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում այս տարի եւս անցկացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմ: Թե որքանով է նպատակահարմար Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացնել նման կինոպլատֆորմ, «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ նշեց, որ տեղյակ չէ այդ կինոպլատֆորմից, ապա հայ-թուրքական հարաբերությունների մասին հստակ նշեց իր կարծիքը:

«ԹՈՂ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ»

- Ես ազգայնական կուսակցության ղեկավար եմ, ունեմ իմ ուրույն կարծիքը. ուզում է լինի հարեւան, նախկին ընկեր, որը վիրավորել է ինձ, մինչեւ ներողություն չխնդրի, ես իր հետ ոչ մի գործ չեմ բռնի:

Հասկանում եմ` ամբողջ թուրք ժողովուրդը չէ, որ ատել է հայերին` բնաջնջել, բայց այդ դեպքը կատարվել է, ուրեմն թող բարի լինեն ու ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Թե ինչ ձեւով է լինելու այդ ներողությունը, չգիտեմ: Օրինակ` շատերն ասում են, որ իրենք պետք է վերադարձնեն մեր հողերը, իրենք ուղղակի չգիտեն, իսկապես հայերն իրավունք ունե՞ն պահանջելու այդ հողերը: Մենք իրավունք չունենք, որովհետեւ դա եղել է ռուսական կայսրության տարածք: Ա'յ, Ռուսաստանն իրավունք ունի պահանջելու, իսկ մենք իրավունք ունենք պահանջելու ներողություն, գումարային փոխհատուցում եւ հարգանք մեր նախկին հարեւանի կողմից, ինչպես արեցին գերմանացիները` կանցլերը գնաց Իսրայել, ներողություն խնդրեց: Մինչեւ այսօր գերմանացիներն ամեն ինչ անում են, որ իրենց այդ մեղքը քավեն, իսկ թուրքը չի անում: Չնայած` լինելով տարբեր փառատոներում, հանդիպել եմ թուրքերի, որոնք եկել էին Հայաստան ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում եւ նորմալ մարդիկ էին, նույնիսկ ասում էին` մենք ամաչում ենք, որ այդպիսի բան է տեղի ունեցել: Այսինքն` իրենց Հայաստան գալը կարեւոր է, հասկանում են, որ ժողովուրդ ենք, ունենք մշակույթ, իսկ իրենք ժամանակին այդպիսի կեղտոտ բաներ են արել: Յուրաքանչյուր արտասահմանցի, ինչ ազգ ուզում է լինի, գալիս է Հայաստան, այդ օրերն անցկացնում ու հասկանում, թե հայն ինչ բան է, ինչպես Տոնինո Գուերան, երբ եկավ Հայաստան, ասաց. «Աշխարհի յուրաքանչյուր մարդ պետք է գոնե մեկ անգամ գա Հայաստան, որ այդ ինտելեկտուալ երկնքի տակ ստանա այն, ինչն ուրիշ տեղ չի կարող ստանալ»: Մի խոսքով, «Ոսկե ծիրանն» անում է այն, ինչը համարյա ոչ մի կազմակերպություն չի անում` բարձրացնում է հայերի իմիջը: Կարծում եմ` իրոք անհրաժեշտ փառատոն է, ուրիշ բան, որ հայկական կինոն լավ չի հրամցվում:

«ԼԻԱԿԱՏԱՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ ՊԵՏՔ ԷՐ»

- Պարոն Գեւորգյանց, Ցեղասպանության թեման անընդհատ արծարծվում է, ի վերջո, այդ թեմայով ֆիլմեր նկարահանվելո՞ւ են:
- Իհարկե, մենք դիմել ենք կառավարությանը, տարբեր ատյաններին, որ հարկավոր է ֆիլմ անել: Բայց, որ ասեմ հսկայական շարժում է գնում այդ ուղղությամբ, սուտ կլինի: Մի ճիշտ բան ասվեց, ինչի է պետք անել այդ ֆիլմը, եթե դա չի ցուցադրվելու արտասահմանում: Իսկ արտասահմանում կցուցադրվի այն ֆիլմը, որը համատեղ է արվում որեւէ երկրի հետ: Երեք ֆիլմ արդեն կա արված, մեկը գերմանացիների, 2-ը` ամերիկացիների կողմից, որոնք լրիվ բավարարում են բոլոր այն հարցերը, որոնք ուզում ենք բարձրացնել: Իսկ ինչ վերաբերում է մեր վավերագրողներին` ընդհանրապես տարեկան 10-12 ֆիլմ ենք անում, որից 10-ն արդեն 3 տարի է` փոքր ֆիլմերով նվիրում ենք այդ թեմային: Մյուս տարի էլ ենք անելու, բայց կարծում եմ, որ մի լիակատար վավերագրական լիամետրաժ ֆիլմ պետք էր: Արդեն 24 տարի է` դիմել եմ` սկսած առաջին նախագահից մինչեւ այսօր, որ այդ թեմայով ֆիլմ ենք ցանկանում նկարահանել: Դրա համար գումար է անհրաժեշտ, սակայն այդքան էլ մեծ գումար չէ: Հոլոքոստի մասին միայն վավերագրական մոտ 500 ֆիլմ է արվել, էլ չեմ ասում խաղարկային ֆիլմերի մասին: Իսկ մեզ մոտ չի արվում:

««ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» ՈՐ ԹՈՂՆԵՆ, ԲԵՆԶԻՆԸ ԿԼՑՆԵՄ ՈՒ ԿՎԱՌԵՄ»

- Նկարահանվում են, նույնիսկ անտեղի օգտագործելով Ցեղասպանության թեման:
- Այո, եւ չեմ կարող չխոսել դրա մասին, որոնք նույնիսկ «Հայակում», «Ոսկե ծիրանում» մրցանակ են ստանում: «Ռոմանտիկները» ֆիլմը, որն այսօր, եթե թողնեն, բենզինը կլցնեմ ու կվառեմ: Ավելի հակահայկական եւ պրոթուրքական ֆիլմ, ինչպիսին Ա. Ազատյանի «Ռոմանտիկները» ֆիլմն է, ես չեմ տեսել: Եթե օրինակ` թուրքերն ուզենան, միջազգային ատյաններում կասեն. «Ինչի՞ մասին եք խոսում, այ, այդ «Ռոմանտիկները» նայեք, կտեսնեք, թե այդ ազգն իրենից ինչ է ներկայացնում»: Այդքանը բավական է, բայց ինձ հետաքրքիր է, այդ ժյուրիի անդամները, որոնք Եվրոպա են խաղում, մնացած ժյուրիի անդամները, որոնք հայկական պանորամա են անում, բայց բոլորը եվրոպացիներ են, գուցե դա լավ է, որ հայ քիչ կա, հարցը դա չէ, ինչո՞ւ են տալիս այդպիսի ֆիլմին մրցանակ: Որպես հայի եւ նորմալ մարդու համար դա զարմանալի է:
- Այդ ֆիլմում ամեն ինչ այնպես է նկարագրված, որ կարծես գերմանացիներն ասում են` լավ են արել, որ ձեզ սատկացրել են...
- Այո, ֆիլմում գերմանացիները փախչում են այս երկրից` տեսնելով, թե սրանք ինչ այլանդակն են: Եվ հետո, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ֆիլմում  ասվի, հազար ներողություն. «ոռդ քաշի» կամ «էտ կլառնետն ինչի՞ է բերել, ուզում է նվագի, թող գա կլառնետիս վրա նվագի...», դա ի՞նչ է նշանակում: Չեմ մեղադրում ռեժիսորին, նա ազատ մարդ է, զարմանում եմ, որ այդ ֆիլմերը, որոնց գումարը տալիս է  պետությունը, ինչպե՞ս է նախարարությունը, Ազգային կինոկենտրոնը այդ բաները թույլ տվել: Անում ես, արա, առանց մեր փողի, բայց այդ ժամանակ այդ ցենզուրա հասկացությունը պիտի աշխատի:

«ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼԻՍ»

-Պարոն Գեւորգյանց, ժամանակին լավ ավանդույթ ունեիք` ֆիլմերի քննարկումը, որը հաճախ էր կազմակերպվում միությունում:
- Այս տարի արել ենք բոլոր խաղարկային եւ կարճամետրոժ ֆիլմերի քննարկում` ստեղծված վերջին երկու տարվա ընթացքում: Աշնանն անելու ենք երկու տարվա վավերագրական բոլոր ֆիլմերի քննարկում: Բայց, ցավոք սրտի քննարկումների ժամանակ հեղինակները չեն գալիս: Օրինակ ցուցադրեցինք մոտ 30 ֆիլմ, որից միայն 2-3 հեղինակ եկավ: Մի մասին տհաճ է վատ բան լսելը, մյուսը` չի գալիս: Բայց, շատ ուրախացա, որ քննարկումների ժամանակ տեսա շատ լավ մտածող երիտասարդների, ե'ւ կինոգետների, ե'ւ թատերագետների, ե'ւ ժուռնալիստների, որոնք շատ հետաքրքրված են եւ ակտիվ մասնակցում էին:

«ՈՉ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՃՈՒՅՔ ՉԻ ՊԱՏՃԱՌՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼԸ»

-Նախկինում է՞լ ռեժիսորները խուսափում էին քննադատությունից:
- Այո, բայց նախկինում մենք ունեցել ենք կինոգետների մի հզոր բանակ, որոնցից կեսը դեռ մնացել է, բայց իրենք չեն խոսում, չեն խառնվում, դա վատ տենդենց է: Իրենց հիմա փոխարինում են երիտասարդներ, բայց նրանք էլ ցավոք կինոգետներ չեն, նույնիսկ դեռ չեն հասել կինոքննադատների մակարդակին, դրանք ակտիվ ժուռնալիստներն են: Մի քանիսը կան, բայց ցավն այն է, որ կոնկրետ սպասարկում են մեկ-երկու ռեժիսորի: Ոչ թե գրում են իրենց ֆիլմերի մասին, այլ սպասարկում են, հատուկ են, որ մենակ այդ ֆիլմերը գովեն, ինչն իհարկե վատ է: Ոչ մի ստեղծագործողի հաճույք չի պատճառում քննադատություն լսելը, ես էլ չեմ սիրում, բայց քննադատությունը բժշկության նման բան է, այդ բժիշկը պիտի լինի, որ ասի` գիտես ինչ, այ, քո մատը ծուռ է...

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում