ՙՀՀ-ՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ  ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է


Հայաստանում հեպատիտ Բ-ով վարակված մինչեւ 15 տարեկան երեխա այլեւս չունենք, քանի որ մեր երկրում 1999 թվականից այս հեպատիտի դեմ իրականացվում է պատվաստում: Առողջապահության ոլորտի մասնագետների ներկայացմամբ, հեպատիտ Բ-ի տարածվածությունը բարձր է 20-40 տարեկանների շրջանում` սեռական շփումներով, աշխատանքային միգրացիայով ու թմրանյութեր օգտագործելու գործոններով պայմանավորված:
Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, որը 2010 թվականից սկսած` նշվում է հուլիսի 28-ին, մասնագետները եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրում են այս խնդրին, քանի որ այս հիվանդությունները մնում են ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի կարեւորագույն հիմնախնդիրները: Մասնագետների բնորոշմամբ, հեպատիտները մեծ հարված են մարդկության սոցիալ-տնտեսական զարգացվածությանը:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի տվյալներով, ընդհանրապես, երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ` ցմահ վարակակակիր է: Ըստ մասնագետի, քրոնիկ հեպատիտ Բ-ի եւ, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Սակայն ՀՀ-ում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել: Առաջին պատվաստումն իրականացվում է ծննդատանը` երեխայի ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում, այնուհետեւ երեխան պատվաստվում է հնգավալենտ պատվաստանյութ ստանալու շրջանակում:
Նշենք, որ վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր արդեն հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից գիտականորեն ուսումնասիրված է 6-ը` Ա, Բ, Ց, Դ, Ե, Ջ: Ըստ վարակի փոխանցման ուղիների, հեպատիտները լինում են պարէնտերալ, որոնք առողջ օրգանիզմ են թափանցում, փոխանցվում են մաշկի եւ լորձաթաղանթների միջոցով եւ էնտերալ` բերանի միջոցով:
Վիրուսային հեպատիտ Ա-ի եւ Ե-ի վիրուսներն առողջ մարդու օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով` սննդի, ջրի, սպասքի, կենցաղային այլ իրերի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Տիկին Ավետիսյանի խոսքերով, Հայաստանում արձանագրված հեպատիտների 90 տոկոսը բաժին են ընկնում հեպատիտ Ա-ին: Այդուհանդերձ վերջին 20 տարվա ընթացքում, մեր երկրում, հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ, քանի որ այս հեպատիտի համար եւս պատվաստանյութ ունենք: Հեպատիտ Ա-ի պատվաստումները, տիկին Ավետիսյանի ներկայացմամբ, իրականացվում են համաճարակաբանական ցուցումով:
Նշենք, որ վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում:
Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ-ն եւ Ց-ն համարվում են  նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Այսօր հեպատիտ Ց-ով աշխահում վարակված են մոտ 150 միլիոնից ավելի մարդ: Ամեն տարի հեպատիտ Ց-ով վարակվում է մոտ 3-4 միլիոն մարդ: Մեր երկրում, Լիլիթ Ավետիսյանի խոսքերով, հեպատիտ Ց-ի նվազում չունենք, ոչ էլ աճ կա, սակայն, ինչպես մասնագետն է վստահեցնում, հեպատիտ Ց-ն եւս մնում է Առողջապահության նախարարության գերակա խնդիրը:
Հեպատիտ Ց-ին հատկապես բնորոշ է քրոնիկ վարակի զարգացումը: Բ եւ Ց հեպատիտների քրոնիկ ընթացքի դեպքում հաճախ հիվանդության ախտանշանները բացակայում են եւ մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, կարող են առողջների համար վարակի աղբյուր դառնալ: Մասնագետների վկայությամբ, հաճախ հիվանդության նշանները հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել են կյանքին սպառնացող բարդություններ` լյարդի ցիռոզ եւ առաջնային քաղցկեղ:
Բ եւ Ց հեպատիտների փոխանցման հիմնական գործոնը արյունն է եւ դրան փոխարինող նյութերը: Առողջապահության նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը մեծ ձեռքբերում է համարում, որ այսօր արյան անվտանգության վերահսկման շնորհիվ արյան եւ դրա բաղադրամասերի փոխներարկման միջոցով, հեպատիտի վարակման ոչ մի դեպք չունենք:
Ներկայումս, հեպատիտների տարածման վարակի աղբյուր կարող են հանդիսանալ ռիսկի խմբում գտնվող մարդիկ` ներարկային թմրանյութեր օգտագործողները, մարմնավաճառները եւ այլն, որոնց շփումը այլ խմբերի հետ կարող է բերել հեպատիտների տարածմանը: Ուստի, տիկին Մելիք-Անդրեասյանի խոսքերով, հեպատիտ Բ-ի, Ց-ի կանխարգելման հարցում շատ մեծ է մարդկանց վարքագծային գործոնը: Բ եւ Ց հեպատիտների փոխանցման ուղիներին իրազեկ լինելով, յուրաքանչյուր ոք կարող է ապահովագրել իրեն այդ վարակներից` խուսափելով թմրամոլությունից, անկանոն սեռական շփումներից, առանձնացնելով անձնական հիգիենայի առարկաները, պահպանելով անձնական հիգիենայի կանոնները եւ այլն:
Առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում Ա, Բ, Ց հեպատիտներով վարակման կասկածի դեպքում անհապաղ դիմել բժշկի, քանի որ վաղ սկսած բուժման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել լյարդի հիվանդությունների ծանր ձեւերի զարգացման հավանականությունը:
Նշենք, որ հեպատիտների Ա եւ Բ տեսակները համարվում են կառավարելի հիվանդություններ, քանի որ դրանց դեմ կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում