Չեչենական պատերազմի ժամանակ Գրոզնիում հաճախ էին լինում դեպքեր, երբ գող-ավազակները անցքեր էին բացում նավթատար խողովակների եւ նավթապահեստների մեջ եւ անխնա քաշում էին հում նավթը: Դրանց անվանում էին ՙնավթածիծներ՚:
Այսօր պատերազմ չկա, սակայն նավթային հիշողությունները, կարծես թե, թարմացել են: Չտեղեկացնելով դեպքերի ստույգ վայրերի մասինª ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հյուսիս-Կովկասյան դաշնային տարածքում խարդախների մի խումբ իրականացրել են հում նավթի խոշորագույն հափշտակություն: Հանցագործների մեթոդները մնացել են նույնըª ՙնավթածծություն՚: Սակայն մասշտաբները ապշեցնում են. միայն նախնական հաշվարկներով` գողացվել էր 720 տոննա հումքª 10 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով:
ԱՇԽԱՏԱԶՈՒՐԿ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում 44.000.000 ռուբլի էին գողացել աշխատազուրկ մի կնոջ բնակարանից: Գումարը պահված էր եղել պողպատե պահարանումª սեյֆում: Բնակարանի մուտքի դուռը հանցագործներին բացել հաջողվել էր, իսկ սեյֆի դռնակի հետ նրանք գլուխ չէին դրել. սեյֆը տարել էին ամբողջությամբ:
ԳՈՂԸ ՏՆԻՑ ԷՐ
Անապայի եւ Աստրախանի իրավապահներին հաջողվել է բացահայտել մեկ ամիս առաջ խոշոր գողություն կատարած հանցավոր խմբի մասնակիցներից մի քանիսին: Այս խումբը Անապայի բանկից հափշտակել էր 100.000.000 ռուբլի եւ 20.000 դոլար: Իրավապահները համարում եմ, որ բռնվել են բանդայի ոչ բոլոր անդամները, սակայն գլխավոր մասնակիցըª բանկի աշխատակիցներից մեկը, ակտիվորեն տալիս է խոստովանական ցուցմունքներ: