ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՌԱԼ

Արխիվ 12-16

ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵՌԱԼ


Այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց Վերնիսաժի աղմկահարույց կրակոցների գործով երրորդ մեղադրյալիª Վալերի Հովհաննիսյանի ¥ում ավելի վաղ կալանքի տակ առնելու համար չլսված եղանակովª պատգարակով էին հասցրել դատարան¤ կալանքի տակ առնելու հարցով վերաքննիչ բողոքը չբավարարել, այս պատմությունը սկսեց նոր եւ շատ բուռն ընթացք ստանալ: Բանն այն է, որ վերաքննիչ դատի օրը Վ. Հովհաննիսյանի մայրըª  Լիա Հովհաննիսյանը մի շարք սկանդակալային մեղադրանքներ հնչեցրեց, այդ թվում, թե իր որդուն եւ եւս չորս մարդու վրա Վերնիսաժում կրակած Գոռ Առաքելյանի աներըª ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) ճնշումներ է գործադրումª փորձելով Վ. Հովհաննիսյանին պարտադրելª միջադեպի ողջ մեղքն իր վրա վերցնել:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԳՐՈՀԻ

Իհարկեª տիկին Լիայի այդ եւ մի շարք այլ մեղադրանքները կարող էին եւ զայրացած մոր խոսքեր լինել եւ առաջին պահին, անկեղծ ասած, սպասում էինք, որ կմնան անպատասխան: Բայց չէ, երեւում է ԲՀԿ-ական պատգամավորն այդ մեղադրանքները շատ ծանր էր տարել, քանի որ գրեթե անմիջապես էլ տվեց հրապարակային արձագանք, բայց հիմնականում ոչ թե հերքելով Լ. Հովհաննիսյանի մեղադրանքները, այլ իր հերթին մի շարք մեղադրանքներ հղելով նրա որդու հասցեին. ՙՎալերին ռազբոյ է արել Ռուսաստանում, մտել մի տուն եւ տան անդամներին խեղդել, մորթել ու երկու անգամ էլ նստել է սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար...՚:
Պատգամավորի ՙհակընդեմ՚ մեղադրանքների այս հատվածին օրերս իր հերթին անդրադարձավ տիկին Լիանª թերեւս միանգամայն տեղին բացատրելով, որ մի ամբողջ ՙտան անդամներին խեղդելու, մորթելու՚ համար իր որդին հաստատ կդատապարտվեր ցմահ ազատազրկման:
Այս տրամաբանությունը հուշում է, որ Կարո Կարապետյանը, մեղմ ասած, մի փոքր ծանրացնում է այն երիտասարդի անցյալը, ով, ի դեպ, մինչ օրս դեռ չի հասցրել ապաքինվել իր իսկ փեսայի հասցրած վերքերից: Դա էլ կարելի է ինչ-որ տեղ հասկանալ. Վ. Հովհաննիսյանի մայրը նրան էր մեղադրել, պատգամավորն էլ, տաք-տաքª նույնը ՙվերադարձրել՚ էր տիկին Լիայի որդուն: Բայց չէ, օրերս այս պատմությանը խառնվեց նաեւ Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, որ միանգամայն սառը գնահատականներ հնչեցրեց, թե. ՙՎալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից շատ ակտիվ կերպով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նա այդ դեպքի ժամանակ բացարձակապես ոչինչ չի արել, որ նա տուժող է եւ այլն, ինչը չի համապատասխանում իրականությանը...՚: Ու միանգամից գրոհ. ՙԼավ գիտակցում են, թե դեպքի ժամանակ ինչ ակտիվ գործողություններ է կատարել Վալերի Հովհաննիսյանը, թե ինչքան ագրեսիվ եւ անհանդուրժող է եղել, թե ինչ է կատարել Գոռ Առաքելյանի նկատմամբ նրա կնոջ եւ 2 տարեկան երեխայի ներկայությամբ...՚: Մի խոսքով, որ Վ. Հովհաննիսյանն է վերնիսաժյան կրակոցների հիմնական հրահրողը:
Բայց չէ որ ի սկզբանե հենց նույնն էլ ասում էր տիկին Լիան, որ փորձում են իր որդուց հիմնական մեղավոր սարքել: Չնայած սրան չէ, որ փորձում ենք միտքը տանել, այլ...

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ ՊԱՀՈՂԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՙԴԻՏԱՎՈՐՅԱԼ
ՄԱՐԴՈՒ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ՚


Բայց վերադառննք Կարո Կարապետյանի մեղադրանքների ՙերկրորդ բաժնին՚. ՙ...Իսկ դեպքի օրն էլ Վալերին ծեծել, ջարդել է Գոռին` կնոջ եւ երեխայի ներկայությամբ, հետո էլ հայտարարել, թե` գնում եմ` զենքը բերեմ, գլխից խփեմ: Էդ մասին բոլորն են ասում, սաղ շենքի ախրանան ցուցմունք է տվել, տեսագրությունները կան: Գոռը չէր կարող դիտավորյալ մարդու վրա կրակեր, ինքը կրթված, իրավաբան տղա է՚:
Տարօրինակ է, թե դիտավորյալ մարդու վրա կրակելու անընդունակ, կրթված, իրավաբան տղայի մոտ ի±նչ գործ ուներ ջնջված գործարանային համարներով ատրճանակը: Բայց ամենաէականը ոչ թե դա, այլ Կարո Կարապետյանի այն խոսքն է, թե Վ. Հովհաննիսյանը հայտարարել է. ՙԳնում եմª զենքը բերեմ, գլխից խփեմ՚: Եվ մոտավորապես նույն միտքն է զգացվում նաեւ փաստաբան Սարգսյանի խոսքերում. ՙԵթե տպավորություն են ուզում ստեղծել, թե Վալերի Հովհաննիսյանը նստել է ավտոմեքենան, որ գնա...՚: Ուրեմն ի±նչ, Կ. Կարապետյանի եւ Ե. Սարգսյանի այս խոսքերից պետք է ենթադրել, որ Գոռին ՙծեծել-ջարդելուց՚ հետո Վալերին գնացել, նստել է իր ավտոմեքենա±ն, որ ՙզենքը բերի՚ եւ Գոռին ՙգլխից խփի՚: Այսինքն, որ Գոռն էլ դրանից պաշտպանվելու համա±ր է առաջ ընկել եւ կրակել իր ավտոմեքենայում նստած Վալերիի վրա:
Լավ, ընդունենք, որ այս կերպ իրոք Գոռը փորձում էր իր կյանքը փրկել: Բայց ամբողջ հարցն այն է, թե ո±ւր կորավ Վ. Հովհաննիսյանի այդ խոստացած զենքը: Մեկ բան հաստատ է. րոպեներ անց նա Գոռի կրակոցներից վիրավորվածª ընկած էր իր իսկ ավտոմեքենայից մի քանի մետր հեռու եւ նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Զենք չեն գտել նաեւ տարածքը ՙսանրած՚ ոստիկանները: Ավտոմեքենան դեպքից րոպեներ անց անհետացել է եւ նախաքննությունն այդպես էլ չի կարողանում այսքան ժամանակ անգամ վարկած ներկայացնել, թե ով եւ ուր է տարել այդ կարեւոր իրեղեն ապացույցը: Բայց եթե անգամ ընդունենք, որ ավտոմեքենայում զենք է եղել, փաստ է, որ այն Վ. Հովհաննիսյանի ձեռքին չի եղել. հակառակ դեպքում մեկ-երկու կրակոց էլ նա կարձակեր:
Բայց մյուս կողմից, եթե Գոռը փորձել էր կանխել, որ Վալերին զենք բերի, այսինքնª հենց նրանից էր պաշտպանվում, ապա այդ ինչո±ւ էր մի քանի կրակոց էլ Վալերիի ընկերոջ Ներսես Մելքոնյանի ուղղությամբ արձակում: Վերնիսաժում իրենց գործով զբաղված մյուս երեք քաղաքացիների վրա է±լ էր ինքնապաշտպանության մղումներով կրակել...
Չէ, ինչ է ասենք, մեկ է, ինքնապաշտպանության վարկածը, առանց Վ. Հովհաննիսյանի ՙինքնախոստովանության՚, քիչ հավատ է ընծայում: Ամեն դեպքում 1991թ. Կիեւի միլիցիայի ակադեմիան ավարտած, հետագայում ՆԳ համակարգում մի շարք պաշտոնների նշանակված եւ, ամենահետաքրքիրը, 1997-2003թթ. ՀՀ զինվորական դատախազի օգնական, ավագ օգնական, ու մինչեւ 2007թթ. Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ աշխատած եւ այնտեղից էլ խորհրդարան տեղափոխված ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող Կարո Կարապետյանը պետք է, որ քաջ գիտակցի, որ ինքնապաշտպանությունն այն է, երբ դիմացինիդ հարձակմանը տալիս ես համարժեք պատասխան: Այսինքն, եթե հակառակորդ զենք չունի եւ դու զենքով կրակում ես նրա վրա, ապա շատ վառ երեւակայություն է պետք դա ինքնապաշտպանություն անվանելու համար:
Բայց այս ՙինքնապաշտպանական ռազմավարությունը՚ ակամա հիշեցնում է մեկ այլ պատմություն, որը ժամանակին ներկայացվել է լրատվամիջոցներով: Օրինակ բերենք armlur.am կայքի հրապարակումներից մեկի այս հատվածը. ՙԴեռ 2009թ. Երասխ-Երեւան ավտոճանապարհին նա ¥Կարո Կարապետյանը-հեղ.¤ իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով:  Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո°չ մեղադրյալ, ո°չ տուժող չճանաչվեց...՚:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում