ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՆԱԼ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՆԱԼ
Ինչպես արդեն նշել էինք, մեր դեմ սանձազերծած դատական տեռորի մասնակիցներն են վաղուց արդեն համասեռամոլության շահերի պաշտպանությամբ աչքի ընկած ՙՓԻՆՔ Արմենիա՚ եւ ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ները: Հայցվորների թվում են ՙՓԻՆՔ Արմենիայի՚ նախագահ Մամիկոն Հովսեփյանը, ինչպես նաեւ մի քանի հին, փորձված ակտիվիստ-ակտիվիստուհիներ: Ի դեպ, այդ ՙՓԻՆՔԸ՚ հետաքրքիր կառույց է, ինչ-որ չափով նման ՙանորսալի Ջոյին՚: Գրքեր եւ բուկլետներ են լույս ընծայում, բայց ֆիզիկական հասցե չեն հրապարակում, միայն էլեկտրոնային տվյալներ եւ հեռախոս: ՙ Սփյուռում՚ որպես հասցե նշված է Աբովյան 34ա շենքը, սակայն այդ շենքում ո°չ դրսում, ո°չ շքամուտքերում եւ ո°չ էլ որեւէ բնակարանի դռանը ՙՓԻՆՔ Արմենիայի՚ ցուցանակ չկա: Թե ինչու են նրանք մի տեսակ խուսափում հանրության հետ ռեալ շփումներից` գերադասելով էլեկտրոնային հաղորդակցությունը կամ լավագույն դեպքումª միջնորդավորված ձեւով լրագրողների նյութերում հանդես գալը, ընթերցողը կիմանա մի փոքր հետո: Իսկ այժմ նշենք, որ աստիճանաբար սկսել են կայքային արխիվները մաքրել հայալեզու նյութերիցª գերադասելով թողնել հիմնականում անգլերենը: Դե, հայերի աչքից, շառից-փորձանքից հեռու, կարեւորը գրանտատուներն են:
Իսկ հիմա այն, ինչը հանրության աչքի առաջ է, նրանց կայքի հենց առաջին էջում: Բրոշյուրն է, որ պատմում է, թե ինչ ՙսարսափելի՚ բան է այն երեւույթը, որը իրենք կոչում են ՙհոմոֆոբիա՚: Նշենք, որ դրա տակ հասկացվում են նրանք, ովքեր զզվում են համասեռամոլներից, ատում նրանց կամ առնվազն ձգտում նրանց հետ չհաղորդակցվել` այսինքն, մեր հանրության առողջ մեծամասնությունը: Հիմա տեսնենքª ինչպես են սույն գրքույկի հեղինակները բնութագրում մեզ բոլորիս` նորմալ մարդկանց: Նույնիսկ հասցրել են շրջանառության մեջ մտցնել ՙկլինիկական հոմոֆոբիա՚ հասկացությունը. ՙԱտելության տարածողն առաջին հերթին քայքայում է սեփական նյարդային համակարգը եւ առողջությունը: Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատի մոտ կարող են ի հայտ գալ մի շարք ախտանիշներ`
• անկառավարելի, ծայրահեղ անհանգստություն նույնասեռական մարդկանց ներկայությամբ կամ այդ թեմայի մասին մտածելիս,
• նույնասեռական մարդկանց հետ շփումից խուսափելու նպատակով ծայրահեղ քայլերի դրսեւորում,
• նույնասեռական մարդկանց գտնելու եւ ճնշելու, կամ վնաս պատճառելու ուժեղ ցանկություն, եւ այլն՚:
Հասկացա±ք, սիրելի հայրենակիցներ` դուք բոլորդ հոգեկան հիվանդ եք, քանի որ զզվում եք համասեռամոլներից, չեք ցանկանում նրանց հետ շփվել եւ ամեն կերպ կխուսափեք դրանից, կարող եք զայրանալ եւ դիմել այնպիսի ժողովրդական միջոցի, ինչպիսին քոթակն է: Ըստ ՙՓԻՆՔ Արմենիայի՚, վերջինիս հովանավոր Եվրամիության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ՙհեղինակավոր՚ կարծիքիª դուք բոլորդ գիժ եք եւ անհապաղ կարիք ունեք հոգեբույժի: Եվ ձեզ համոզում են, որ ձեր կյանքում ՙատելությունը դառնում է գերակշռող՚, ինչի պատճառով ի վիճակի չեք ՙվարել լիարժեք ու երջանիկ կյանք՚: Եթե սրանց լսես, կստացվի հետեւյալը` սիրիր գոմիկներին, այլապես երջանիկ չես լինի:
Լավ, շատ չխորանանք, այսպիսի տխմարություն կարդալը հաստատ վնաս է: Բայց ընդամենը նշենք, որ նույնիսկ հովանավորները զգուշացել են այդ արգահատելի բուկլետի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել. ՙԱյս տեղեկատվական նյութը պատրաստվել է Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն ՙՀանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք՚ ՀԿ-ն (այսինքն` ՙՓԻՆՔ Արմենիան՚- խմբ.), եւ այն որեւէ ձեւով չի արտահայտում Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության տեսակետները՚: Լսեցի±ք, դատական հայցերով մեր հետեւից ընկած տղաներ եւ աղջիկներ, եթե, իհարկե ձեզ կարելի է այդպես կոչել, ձեր տարածած այլանդակ քարոզչության համար պատասխանատու եք միայն դուք, բայց ոչ ձեր հովանավորները:
Հա, ի դեպ, անսպասելիորեն ՙինքնախոստովանական ցուցմունքով՚ հանդես եկավ մեր մեկ այլ ՙկլիենտը՚` ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն: Պարզվում է, սույն հիմնարկությունը ուսումնասիրել է 5000 առցանց հրապարակումներ, եւ այդտեղ հայտնաբերել է, որ 65-70 տոկոսում համասեռամոլներին վերաբերվում են վատ կամ շատ վատ: Մեր լրագրողներն ու բլոգերներն էլ զզվում են այդ կատեգորիայից, քանի որ ըստ այդ ՀԿ-ի զեկույցի ՙՀՀ առցանց տիրույթում գրեթե բացակայում են լրագրողների եւ ԶԼՄ-ների կողմից պատրաստված իրական հերոսներով ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրների մասին վերլուծական նյութեր՚: Ու ավելին, ՙՖեյսբուքում՚ համասեռամոլներին պաշտպանող գրառումներով հանդես են գալիս ՙընդամենը՚ 10-15 տոկոսը, եւ դրանցից միայն 10-ից մեկն է իրական անունով հանդես գալիս: Այսինքն` պաշտպանողներն էլ գիտակցում են, որ պարսավելի եւ անընդունելի գործով են զբաղված: Իսկ հիմա ամենակարեւորը` ՙՆոր սերունդի՚ զեկույցը ուղղակի վկայություն է, որ մեր հրապարակած 60 անձանցից բաղկացած ցուցակի մարդիկ ամենաանընդունելի ձեւով էին հարձակվել Արշակյան քույրերի վրա. ՙԱնուշ եւ Ինգա Արշակյանների հայտարարությունից հետո հանդես եկան մարդու իրավունքների տեսանկյունից ՙԼԳԲՏ համայնքին՚ եւ ՙհոգեկան հիվանդներին՚, որպես խոցելի խումբ պաշտպանող անձինք, որոնց մեծ մասը, սակայն, արագ իջավ անձնական վիրավորանքների դաշտ՚:
Չէ, երեւում է համասեռամոլության լոբբիստները ցայտնոտի մեջ են: Մի բան անում ենª մտածելով, որ դա դրական է իրենց համար, սակայն իրականում վատացնում են սեփական վիճակները: Նրանք այնպիսի վիճակում են, որ ցանկացած քայլ այդ վիճակը կարող է միայն ու միայն վատացնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

