ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ԹԵԺԱՆԱԼՈՒ Է

Արխիվ 12-16

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ԹԵԺԱՆԱԼՈՒ Է


Չափազանց ուշագրավ զեկուցագրով օրերս հանդես եկավ ամերիկյան Պետդեպարտամենտը: Ըստ այդմ` աննախադեպ մեծ թվով մարդիկ են հարկադրված լքում իրենց տները տարաբնույթ տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Փաստաթուղթը ներկայացնում է անցած տարվա իրավիճակը եւ եթե դրան գումարենք այս տարվա խոշոր հակամարտությունները ¥Իրաք, Ուկրաինա եւ այլն¤, ապա ակնհայտ է, որ հարկադրված փախստականների ուղղությամբ անցած տարվա ռեկորդները ներկայումս հաջողությամբ գերազանցվում են:


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Իհարկե` ներկայացվածն ամենեւին էլ նոր բան չէ: Հետաքրքիրն այստեղ այն է, որ Պետդեպարտամենտի այդ զեկուցագիրը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան մարդկության նկատմամբ իրականացված հանցագործության ինքնախոստովանական ցուցմունք: Ընդ որում ոչ թե մեկ առանձին պետության կամ գոնե տարածաշրջանի, այլ գրեթե ողջ աշխարհի մակարդակով եւ երկարաժամկետ հատվածով իրականացվող հանցագործության: Ու դա Պետդեպարտամենտի կողմից ինքնախոստովանություն է, քանի որ նրա թվարկած բոլոր հակամարտությունների հիմքում, որպես հիմնական հրահրող եւ շատ դեպքերում էլ` ուղղակի մասնակից, ընդգծված կերպով տեսանելի է ամերիկյան գործոնը: Եվ արդյունքում, խելքը գլխին ցանկացած իրավաբան իրավական առումով, համոզված ենք, հանգիստ կկարողանա հիմնավորել, որ տեւական ժամանակահատված եւ հատկապես` երկրորդ իրաքյան պատերազմից սկսած Միացյալ Նահանգները գլոբալ մարդկության նկատմամբ հետեւողականորեն իրականացնում է մի քաղաքականություն, որը բազմաթիվ դրվագներով համապատասխանում է ցեղասպանություն որակավորմանը:
Որն է ամերիկյան այդ գերագրեսիվ քաղաքականության իրական պատճառը. այս մասին բացատրությունների, մեկնաբանությունների եւ կարծիքների պակաս միշտ էլ չի զգացվել: Հիմնականում դրանք տանում են այն պարզ մտքին, որ 100 տարի առաջ պետական վերահսկողությունից հանելով եւ մասնավոր Ֆեդերալ ռեզերվային համակարգի ենթակայությանը հանձնելով դոլար տպելու մենաշնորհը, ապա աստիճանաբար այն դարձնելով համաշխարհային առեւտրի հիմնական վճարային միջոցը, ԱՄՆ-ն ի վերջո իր ձեռքն առավ աշխարհի կառավարումը: Բայց պատմությունը վկայում է, որ ամեն մի աշխարհակալություն իր խոցելի կետերն ունի, որոնք իր իսկ հիմքերի մեջ են գտնվում: ԱՄՆ-ի պարագայում խոցելի կետը նույն դոլարն էր. համաշխարհային առեւտուրը դոլարային ռելսերի վրա կանգնեցնելու համար, բնականաբար, պետք է հսկայական ծավալով փող տպել: 50 տարի առաջ ԱՄՆ-ը գտավ դրա ելքը` դոլարին զրկելով պետական երաշխավորված ապահովվածությունից, ինչը թույլ էր տալիս ցանկացած քանակությամբ փող տպել: Այս 50 տարիներին եւ հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՙդոլար տպող ստանոկը՚ բառիս բուն իմաստով մեկ վայրկյան անգամ չի կանգնել:
Դա հնարավորություն տվեց ԱՄՆ-ին` բավարարել ոչ միայն համաշխարհային առեւտրի կողմից, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրների պետական պահուստները դոլարային տեսքի բերելուց առաջացող պահանջարկը: Սակայն այդ մեդալի հակառակ երեսն այն է, որ որեւէ նյութական ապահովվածություն իր հիմքում չունեցող դոլարային այդ լեռները, բոլորն են հասկանում, որ իրականում նույնիսկ ավելի էժան է, քան այն թուղթը, որի վրա տպագրված է: Այսինքն, որ իրականում համաշխարհային առեւտուր ասվածը գործնականում ողջ աշխարհի ոչ միայն ռեալ, տեսանելի եւ շոշափելի ապրանքների, այլ նաեւ հողերի, հանքավայրերի եւ նման այլ կայուն արժեքների փոխանակումն է որեւէ երաշխիք չունեցող սովորական թղթի հետ, որը կարող է ցանկացած պահի շրջանառությունից դուրս գալ: Բնականաբար դա առաջ է բերում ապրանքներն իրական կշիռ ունեցող, ապահովված արժույթներով փոխանակելու աճող ցանկություն: Բայց պարզ է, որ այն պահին, երբ աշխարհը թեկուզեւ մասնակի կհրաժարվի դոլարն ընդունել որպես վճարային միջոց, կգա այդ արժույթի վերջը, ինչն ԱՄՆ-ի համար Արմագեդոնի պես մի բան է: Ուստիեւ պետք է ճնշել նման ամեն մի փորձ, միաժամանակ աշխարհով մեկ առաջ բերել տնտեսական քաոս, փախստականների բազմություններ, հումքի համաշխարհային գների արհեստական աճ ու նման բաներ, ինչը կսրի դոլարի նկատմամբ պահանջարկը: Եվ նկատենք, որ այս դարասկզբից սկսած համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ հենց դրան էլ միտված էր ԱՄՆ-ի պետական քաղաքականությունը:

ԱՄՆ-Ը ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ

Բայց սա էլ իր խոցելի կողմն ունի. դոլարն ինչքան էլ ամերիկյան համարվի, մեկ է, դրա տպողները, այսինքն` իրական տերերը մասնավոր անձինք են` Ֆեդերալ ռեզերվային համակարգի սեփականատերերը: Իսկ դա նշանակում է, որ ամերիկյան պետությունն անգամ իր սեփական կարիքների բավարարման համար պետք է այդ մասնավոր անձանցից պարտք վերցնի: Եվ այստեղ էլ առաջ է գալիս ամենագլխավոր հակասությունը. այդ պարտքը, ի վերջո, վերածվում է ԱՄՆ պետական պարտքի, որը գործող մեխանիզմների պարագայում մշտապես պետք է աճի: Ընդ որում, ՙհամաշխարհային ահաբեկչության դեմ պայքար՚ ասվածը խիստ ծախսատար գործընթաց է, ինչը այդ նույն ժամանակահատվածում ամերիկյան պետական պարտքի աճի դինամիկան վերածեց երկրաչափական պրոգրեսիայի: Արդյունքում` պետական պարտքը վաղուց է բոլոր կարմիր գծերից այն կողմ անցել:
Եվ ահա բազում հեղինակավոր մասնագիտական հաշվարկներով եկել է այն ժամանակաշրջանը, մի կողմից դոլարի հսկայական ծավալներն են շեշտակիորեն ազդում դրա հեղինակության վրա, այսինքն` դրանից հրաժարվելու ցանկությունն է սրվել ծայրահեղորեն: Մյուս կողմից էլ` ԱՄՆ պետական պարտքն է վաղուց անցել այն վտանգավոր սահմանագծից, որից հետո այդ երկիրը, որքան էլ տարօրինակ հնչի, անգամ իր իսկ գործարար հանրության համար է դառնում անհուսալի գործընկեր, որպես աշխարհի թիվ մեկ պարտապան: Հին` տարածաշրջանային մանր պատերազմների, հեղաշրջումների հրահրումների միջոցով էլ արդեն խառնվել է այն ամենը, ինչ հնարավոր էր խառնել: Այսինքն` կա նոր տարածքներ այդ քաոսի մեջ ներառելու, սեփականատիրական իրավունքով դոլարային թղթի հաշվի նոր տարածքներ, ռեսուրսներ վերահսկողության տակ առնելու խնդիր: Բայց գրեթե ամեն ինչ արդեն վերցված է, եւ ծավալվելու ուղղությունները դարձել են խիստ սահմանափակ: Հիմնականներից են, անշուշտ, չինական եւ հնդկական ուղղությունները, բայց դրանք ընդամենը սպառողական շուկաներ են եւ ոչ հումքային բազա, իսկ բնակչության խտությունը դժվարացնում է գլոբալ էքսպանսիան: Եվ որպես հումքային բազա հետաքրքրություն ներկայացնում է մասամբ Իրանը, ապա` Լատինական Ամերիկան եւ գլխավոր պատառը, անշուշտ, Ռուսաստանն է` հետխորհրդային ողջ տարածաշրջանով հանդերձ:
Այսինքն` կարելի է հասկանալ, թե ինչու է ամերիկյան քաղաքականությունը հիմնականում թիրախավորվել թվարկված բոլոր ուղղություններով, ընդ որում, շատ ավելի շեշտադրված դարձնելով ռուսական ուղղությունը: Կարելի է հասկանալ նաեւ, թե ինչ հիմքի վրա են այս երկրներն աստիճանաբար միավորվում հակաամերիկյան հարթությունում: Եվ, վերջապես, կարելի է հասկանալ, թե ինչու է ամերիկյան քաղաքականությունը լուրջ տեղապտույտի մեջ հայտնվել. Ռուսաստանը չափազանց կոշտ պատառ է` կուլ տալու համար, եւ, առհասարակ, թվարկված բոլոր երկրներն էլ միջուկային տերություններ են, էլ չասած, որ Չինաստանը նույնիսկ համաշխարհային տնտեսության առաջատարի հարցում է ձեռնոց նետել ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Բրազիլիա միավորումն արդեն իսկ իրենից ներկայացնում է աշխարհի ուղիղ կեսը:
ԱՄՆ-ն ունի հաղթելու շանսեր: Միգուցե Երրորդ աշխարհամարտը նման հույսեր տա, առավել եւս, որ Առաջինն ու Երկրորդը, անկախ նրանից, թե ով ինչ գրավեց եւ ինչքան կորուստներ ունեցավ, ավարտվել են ԱՄՆ-ի ֆինանսական հաղթանակով: Բայց հիմա 21-րդ դարն է, երբ օվկիանոսներն արդեն երաշխիք չեն սեփական տարածքներն անձեռնմխելի պահելու համար: Այնպես որ, Երրորդ աշխարհամարտն անգամ երաշխավորված փրկություն չէ դոլարային համաշխարհային հեգեմոնիայի համար:
Բայց մեկ է, այս ամբողջ իրավիճակը հուշում է, որ Ռուսաստանի հետ հակամարտությամբ ԱՄՆ-ը գոյատեւման պայքար է մղում, այսինքն` խելամիտ ոչ-ոքիի տարբերակն էն գլխից էր բացառված:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 2011թ.-ից (711 մլրդ դոլար) շարունակաբար կրճատվում է, ինչը զինված ուժերում լուրջ դժգոհություններ է առաջացրել, բայց, հասկանալի է, որ կրճատումները պարտադրված են: Բայց դրանով հանդերձ էլ, ամերիկյան ռազմական բյուջեն էլի մի քանի գլուխ բարձր է մյուս երկրների ռազմական ծախսերից, թեեւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պաշտպանության համակարգում ԱՄՆ ծախսերը հազիվ էին գերազանցում 200-250 մլրդ դոլարի սահմանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում