«ԴԵՄ ԵՆ ԵՏՄ-ԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է»
Արխիվ 12-16«ԴԵՄ ԵՆ ԵՏՄ-ԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ,
ՈՐ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է»
Ուկրաինայում տիրող իրավիճակը օր օրի էլ ավելի ողբերգական է դառնում: Կամաց-կամաց մարում են այս երկրում ժողովրդավարություն ու հումանիզմ ասվածները: Թե որտե՞ղ սխալվեց Ուկրաինան ու ինչու է այսօր ինքն իրեն դատապարտում կործանման, ինչպես նաեւ մեր երկրի կործանիչ որոշ ուժերի մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
ՈՒԺԵՂ ՈՒ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»
-Պարոն Սաֆարյան, մի՞թե Ուկրաինայի ներկայիս վիճակը այն վարձն է, որը նա տալիս է Եվրամիությունում ընդգրկվելու համար:
- Պարզապես, ժամանակին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության ասոցացման միջեւ ճիշտ չկարողացավ կողմնորոշվել ու ընտրություն կատարել: Բացի այդ, Ուկրաինայի մեծաքանակ արտաքին պարտքը, որը 130 միլիարդ դոլարից ավելի է, Ուկրաինայի նախագահին դրել էր երկընտրանքի առջեւ: Այս առումով, մի կողմից` բնական կլիներ դաշնակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, որովհետեւ Ուկրաինայի ապրանքները միայն արտահանվում էին Ռուսաստան: Իսկ մյուս կողմից` Արեւմտյան Ուկրաինայում կային ուժեր, որոնք ավստրոհունգարացիների հետնորդներ են` լեհերի, չեխերի, հունգարացիների, ռումինացիների, եւ այս մարդիկ դժվարությամբ են ինտեգրվել նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում խորհրդային համակարգի մեջ: Ստեփան Բանդերան, որը համարվել է եւ հիմա էլ համարվում է Ուկրաինայի ազգային հերոս, ըստ էության, համագործակցում էր ֆաշիզմի հետ: Եվ այսօր, եթե մի երկրի հերոսը դառնում է Ստեփան Բանդերան, բնական է, որ այդ երկրում այդպիսի ուժերը պետք է ամեն ինչ անեին, որպեսզի Ուկրաինան դուրս մնար Եվրասիական տնտեսական համագործակցությունից:
- Շատերը անգամ Հայաստանում չարախնդում են, որ խիստ լարված են Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները...
- Նման ուժերին աջակցողներ միշտ էլ գտնվում են, որովհետեւ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ եվրոպական երկրները միշտ էլ ցանկանում են տեսնել Ռուսաստանին թուլացած վիճակում: Իսկ թուլացած Ռուսաստանն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Հայաստանին, որովհետեւ մենք միշտ գտել ենք, որ Ռուսաստանը հայերիս համար պետք է լինի ուժեղ ու կանխատեսելի, եւ, իհարկե, մեզ հետ ռազմաքաղաքական դաշնակցության մեջ: Այս պարագայում Հայաստանի անվտանգությունը մեծանում է եւ պատահական չէր, որ ՀՀ նախագահը անցած տարի սեպտեմբերի 3-ին ասաց, որ մենք կանգնած ենք մեր ազգային անվտանգության եւ տնտեսական զարգացումների ճամփաբաժանում եւ նախընտրությունը տվել ենք մեր ազգային անվտանգության հարցերին` որպես գլխավոր խնդիր: Եվ հենց այս կոնտեքստի մեջ է, ՀՀ նախագահը ասել է, որ մենք չենք կարող մեր անվտանգության խնդիրները լուծել ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների ու ազատությունների խնդիրները փնտրել Եվրաասոցացման համաձայնագրերում:
- ԵՏՄ անդամակցումը թեպետ ակներեւ է, որ բխում է ազգային շահից, բայց հայրենի որոշ ուժեր, միեւնույնն է` դեմ են Եվրասիական տնտեսական միությանը:
- Դեմ են ԵՏՄ-ին, որովհետեւ հասկանում են, որ դա Հայաստանի համար լավ է: Այն ուժերը, ովքեր գրանտներով են իրենց գործունեությունը ծավալում եւ Արեւմուտքի առաջ հաճոյանում են, որպեսզի այդ գրանտներից չզրկվեն, բնական է, որ չպետք է ցանկանան գնալ մի դաշտ, մի համագործակցության, որտեղ մեր տնտեսությունը կվերականգնվի:
«ՍԱ ՔԱՅԼ Է` ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅԵԼՈՒ
ՈՒ ՆՐԱ ՆԵՐՔԻՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ»
-Որպես առաջադիմական կուսակցության ղեկավար` ինչպե՞ս եք վերաբերում այն երեւույթին, որ ամառվա այս ամիսներին խիստ ակտիվացել են համասեռամոլների լոբբիստները, աղանդավորները, ֆեմինիստները, որոնց նպատակն, ըստ էության, երկրի կործանումն է: Եվ ի դեպ, նրանք հենց աջակցություն են գտնում նույն Եվրոպայից:
- Եվրոպայում այդ շարժումները արմատավորված են եւ, բնականաբար, նրանք ցանկանում են իրենց ցանցն ընդլայնել: Նրանք տարբեր հասարակական կազմակերպություններ են ստեղծում, դրանք գրանտներով սնուցում, եւ սա քայլ է` հանրությունը քայքայելու ու նրա ներքին ամրությունը թուլացնելու: Արդյունքում` ցանկացած ժամանակ, եթե դա պետք լինի, ասենք, այդ պատվիրատու ուժերին` երկրի ներսում առաջացնել շարժումներ եւ այդ շարժումների վրա հենվելով` լուծել քաղաքական խնդիրներ, ըստ էության, հենց այդպես էլ անում են: Ռուսաստանում էլ նման շարժումներ շատ կան, որոնք գրանտներով սնուցվում են եւ, բնականաբար, պետք եղած ժամանակ ոտքի են կանգնում, հանրահավաքներ անում, իսկ Արեւմուտքը` ցուցադրելով նրանց շարժումները, նրանց պաստառները, փորձում է դրանով ճնշում գործադրել տեղի իշխանությունների վրա: Բնական է, որ Հայաստանում էլ նման շարժումներ կան, բայց, իհարկե, մեր հանրությունն ավելի ամուր է, քանի որ մեր ժողովրդի մեծամասնությունը, կարծես թե, կենտրոնացված է մեր ազգային ու հոգեւոր արժեքների շուրջ:
- Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել այս ազգակործան ուժերի դեմ:
- Ցավոք, մեր եկեղեցին այսօր պասիվ դերում է, որովհետեւ աղանդները օր օրի ավելի են տարածվում, ու դրա դեմ առաջին հերթին հենց եկեղեցին պետք է պայքարի: Բայց նաեւ պետությունը եւս որոշակի ստուգումներ պետք է իրականացնի եւ պարզի, թե ինչպես են այդ կազմակերպությունները գոյատեւում, ինչ միջոցների հաշվին են գոյատեւում, ու արդյոք այդ միջոցների ձեռքբերումը համապատասխանում է ՀՀ օրենքներին: Այս ճանապարհով պիտի կարողանալ հանրությունը դարձնել կուռ, եւ նրանց ջանքերը ուղղորդել` քաղաքական ընտրությունների ճանապարհով իրենց քվեն իշխանությանը տալով ու այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելով: Սա պետք է լինի այդ բանաձեւը, բայց ոչ թե աղանդավորներ, համասեռականներ... Այս ամենը մեր ժողովրդի բազմադարյա պատմությանը հարիր չէ՛: Ավելին` մեր նկարագրին բնորոշ չէ, եւ սրանք խորթ են մեզ համար: Պարզապես, այստեղ մեր մտավորականները, մեր մշակույթի, արվեստի, քաղաքական գործիչները պասիվ են: Պիտի կարողանան ավելի ակտիվ քարոզչություն իրականացնել, ժողովրդին բացատել, որպեսզի մարդիկ չմոլորվեն եւ չգնան այդ ճանապարհներով:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԽԵՆ ՄԱՐԴՈՒ
ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ»
-Այսօր Եվրոպան ամեն օր խոսում է մարդու իրավունքներից, բայց իրականում ստացվում է, որ պաշտպանում են միայն վերոնշյալների իրավունքները: Ըստ Ձեզ, մի տեսակ խիստ հարաբերական չի՞ դարձել մարդու իրավունքներ ասվածը:
- Մարդու իրավունքները պետք է բխեն մարդու բնական իրավունքներից: Այսինքն` դրանք պետք է համահունչ լինեն մարդու բնական իրավունքներին: Իսկ որո՞նք են մարդու բնական իրավունքները. մարդկությունը շարունակելու, մարդկային ցեղը բազմացնելու ու պահպանելու իրավունքն է: Մինչդեռ, եթե միասեռականություն են քարոզում, սա արդյոք համադրվում է մարդու բնական իրավունքներին. իհարկե` ոչ: Եթե կան մարդիկ, որոնք հիվանդ են, նրանց նկատմամբ պետք է ուրիշ վերաբերմունք ցուցաբերել: Հիվանդներին, սովորաբար, մեկուսացնում են հասարակությունից, բայց ոչ թե թողնում են, որ դրանք հասարակության մեջ ծաղկեն եւ իրենց այդպիսի հակաբնական իրավունքները տարածեն մարդկության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

