ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց անգամ այս շոգուկրակին զվարճացնել ժողովրդին` հայտարարելով.

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն որոշեց անգամ այս շոգուկրակին զվարճացնել ժողովրդին` հայտարարելով. ՙԵս կուզենայի ամառը լիներ բուռն աշխատանքային եւ չսպասեինք կախարդական աշնանը, հետո աշնանը որոշեինք` գարնանը, որովհետեւ հիմքում ընկած է շարքային քաղաքացու եւ ժողովրդի վստահության խնդիրը՚: Դե, Րաֆֆին վաղուց որ սեզոնին էլ աշխատանքներ անցկացնի, արդյունքը նույնն է: Սակայն մի շտապեք զվարճանալ նրա խոսքից, այլ ավելի լավ է մարդասիրություն դրսեւորեք եւ այս շոգուկրակ Երեւանից մարդուն տեղափոխեք զով սարեր... Թե չէ աստիճանաբար նրա դատողությունները նմանվում են հին սովետական անեկդոտին, որի հերոսը որոշում է պարզել, թե տարվա որ եղանակին ավելի ճիշտ է մեռնելը ու վերջում տեսնում, որ ոչ մեկն էլ պիտանի չէ:
Իսկ Գյումրիի ՙԱսպարեզ՚ լրագրողական ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ էլ, զարմանալիորեն, որոշեց հանդես գալ առաջարկությամբ` ավտոճանապարհային երթեւեկության վերաբերյալ: Այսինքն, ոչ թե թեման է զարմանալի, այլ զարմանալի սերը դեղին գույնի նկատմամբ: Վարչապետին ուղղված իր ուղերձում նա առաջին կետով առաջարկում է ՙԱվտոճանապարհային արագաչափ սարքերը եւ դրանց սյուների գույնը սահմանել դեղին՚, երկրորդ կետով` ՙավտոճանապարհային արագաչափ սարքերից առաջ` ճամփեզրին` 50մ, 100մ եւ 150մ առաջ տեղադրել տեսախցիկի առկայության զգուշացման ցուցանակներ՚, եւ երրորդով` ՙերկրորդ կետում առաջարկվող նոր եւ այժմ առկա ցուցանակները տեղադրել 0,8-1 քառակուսի մետր մակերեսով դեղին ցուցանակների ֆոնին՚: Հետաքրքիր է, ինչու Բարսեղյանը այդ աստիճան սիրեց դեղին գույնը: Թե որոշեց անպայման հիշեցնել հայտնի անեկդոտը Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին, ուր հորը դպրոց են կանչում, որովհետեւ նկարչության դասին երկինքը դեղին գույնով էր ներկել:
Իսկ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ, այս շոգին որոշեց տրվել մտորումների` հայոց պառլամենտարիզմի մասին. ՙԺողովուրդը խորհրդարանական ընտրություններին այնքան էլ լավ չի վերաբերվում, շատ չարաշահումներ են լինում: Կարծես թե, ինչ-որ մարդկանց լավություն անելու հարց է, եւ չի ընկալվում, որ ԱԺ-ն է իշխանությունը՚: Զարմանալի է, այդ ինչպես թե` ժողովուրդը ԱԺ ընտրություններին լավ չի վերաբերվում: Չէ որ հենց այդ ընտրություններն են այդքան առատ ընտրակաշառքով, եւ հնարավոր է միանգամից մի քանի մրցակիցներից ընտրակաշառք վերցնել եւ յուրաքանչյուրին առանձին խոստանալ քվե, իսկ հետո դիտել, թե ինչ զվարճալի կռիվներ են տեղի ունենում բաժանված գումարի եւ ստացված քվեների անհամապատասխանության պատճառով:
Արդեն քանի տարի է խոսվում է, որ հայ մարդուն ամոթ է իր հանգիստն անցկացնել անթալիաներում, արեւկող պառկել այն լողափերին, որոնց ավազի հետ նախնյաց ոսկորներն են խառնված: Սակայն պակաս չկա նամուսից ու թասիբից զրկված տարատեսակ թափթփուկների, եւ շոու-բիզնեսի որոշ ՙաստղուհիներ՚ հաճույքով, ի ցույց բոլորի, համացանցում զետեղում են Թուրքիայում հանգստանալը պատկերող կադրեր: Սակայն էլ ավելի ապշեցուցիչ էր, որ Թուրքիայի հեռուստատեսության ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ 13 տարի առաջ Թուրքիա տեղափոխված ոմն ՙհայուհի՚ իսլամ ընդունեց: Նա հայտարարել է, որ հետեւում է իսլամի կանոններին, ժամանակին հայերեն կարդացել է Ղուրանը եւ հաղորդավարի մի քանի հարցերին պատասխանելուց հետո արտասանել է իսլամական ՙվկայության աղոթքը՚ եւ հրապարակավ մահմեդականություն ընդունել: Լավ, ինչ ասես այդպիսի ՙհայերին՚...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում