ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ
Արխիվ 12-16ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ
Օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը կկայանա քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ: Ի դեպ, Ս. Դեմիրթաշին պոլսահայերի ՙականջը շոյել է՚, թե կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ կարծիքով.-Ես ոչ մեկից էլ ոչ մի դրական քայլ` հայերի նկատմամբ, չեմ սպասում: Քուրդ թեկնածուն կարող է որոշակի դեպքերում դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իհարկեª շատ մեղմ: Բայց իրականում, եթե նույնիսկ նա նախագահ դառնա (թեպետ շանս չունի), այդ ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի կատարի:
- Այսինքն` Ս. Դեմիրթաշի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը զուտ ընտրաձայներ հավաքելու միջոց էր:
- Չէի ասի, որ ՙձայներ՚ հավաքելու միջոց է, որովհետեւ այդտեղ հայերը բավական քիչ են: Ինձ թվում է` դա ավելի շատ ուղղված էր` արտասահմանյան որոշ շրջանակներին դուր գալու համար, որ ցույց տա, թե` տեսեք, ես ավելի առաջադեմ եմ: Բայց կարծում եմ` Էրդողանը կհաղթի, ու չի բացառվում, որ հենց առաջին փուլում էլ հաղթի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

