ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԴԵՐՈՒՄ Է
Արխիվ 12-16ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԴԵՐՈՒՄ Է
Երեկ դատարանում ՙԲանդայի՚ գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը ցուցմունք տալիս` նշել է, որ գործի հետեւում կանգնած են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը. ՙԻմ հանդեպ բռնարարքներն իրականացվել են Կարեն Բաբակեխյանի կողմից նրա աշխատասենյակումª նախկին ոստիկանապետի անմիջական հանձնարարությամբ՚: Այս մեղադրանքները նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը որակեց որպես ճղճիմ սուտ.
- Ես արդեն չեմ զարմանում նման ապուշությունների վրա, սա ուղղակի ճղճիմության գագաթնակետ է: Զարմանում եմ նման մարդկանց ստորության աստիճանի վրա, էդ ասողը ընդամենը ստոր, կեղտոտ, տականք լակոտ է: Ես բանդայի հետ որեւիցե կապ ոչ ունեմ, ոչ էլ երբեւիցե ունեցել եմ, անհեթեթությունների հերթական շարանից է այս ամենը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

