ՙՔԸԽ ԵՆ՚ ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՙՔԸԽ ԵՆ՚ ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է խղճի ու կրոնի ազատության իր զեկույցը, ուր Հայաստանին վերաբերող բաժնում բացի ստանդարտ ջուր ծեծոցիից, ամենամեծ դժգոհությունը հայտնվում է աղանդների նկատմամբ հանրության եւ մամուլի մեծ մասի  անհանդուրժող վերաբերմունքից: Հաջորդ դժգոհությունը, որ քչերն են համաձայնում աղանդավորներին դահլիճներ տրամադրել, իսկ ՙչալաղաջ՚ տեղը հատկացված է` եհովականների տրտունջից, Երեւանի քաղաքապետարանին: Նրանք բողոքում են, որ խնդրել են 3 տեղ հատկացնել պաշտամունքի վայրի համար, սակայն քաղաքապետարանը մերժել է, նշելով, որ բնակելի շենքերի մոտակայքում պաշտամունքի վայրերի կառուցումը կհանգեցնի բնակիչների բողոքների: Դե, հոգեորսության համար ՙչոլում՚ պաշտամունքի վայր կառուցելը եհովականներին ձեռք չի տալիս, ուստի նրանք էլ դատի են տվել քաղաքապետարանին:
Երեւանի քաղաքապետարանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ կապվածª մեզ այդ կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ տվեց նման մեկնաբանություն.
- ԱՄՆ Պետդեպի զեկույցի վերոնշյալ հատվածի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը շատ հստակ է` բնակեցված տարածքներում պաշտամունքային վայրերի կառուցումը հարեւանների մոտ բողոք է առաջացնում: Անգամ, եթե ոչ թե պաշտամունքային վայրեր կառուցելու դեմ բնակիչների բողոքներ լիներ, այլª գիշերային ակումբների, որոնց թույլ է տրված ժամը 24-ից հետո իրենց աշխատանքները շարունակել, եթե տվյալ հատվածում լինում են քաղաքացիների բողոքներ, ապա անմիջապես թույլտվությունը չեղյալ ենք հայտարարում, եւ այդ հաստատությունը ժամը 24-ից հետո փակվում է: Այսինքն` պետք չէ սա կապել միայն կրոնական հաստատությունների հետ: Ասեմ ավելին` միայն անցած ժամանակահատվածում 30 նման կազմակերպոթյունների արգելվել է ժամը 24-ից հետո գործունեություն իրականացնել: Եթե դա բնակչին անհանգստություն է պատճառում, ուրեմն` վերջ:
- Պարոն Գեւորգյան, ԱՄՆ Պետդեպի այս զեկույցից հետո± էլ քաղաքապետարանը հետեւողական կլինի, որ բնակեցված տարածքներում նման աղանդավորական որջեր չլինեն, թե± տեղի կտա ճնշումներին:
- Ես սա որպես ճնում չէի որակի: Եթե զեկույց են ներկայացնում, կարող են ինչ-որ դիտարկումներ անել: Բայց կրկնում եմ` եթե կա թեկուզ մեկ բնակչի բողոքª որեւէ հաստատության ցանկացած գործունեության տեսակի դեմ, այն մենք հաշվի չառնել չենք կարող: ՀՀ Սահմանադրությամբª առաջինը քաղաքացու իրավունքն է, եւ եթե այդ քաղաքացին բողոք է ներկայացնում, մենք պարտավոր ենք դրան ընթացք տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում