ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՑ ՀԵՏՈ
Ամռան այս տապին բոլոր ձգտում են հանգստի, եւ կան աշխատանքներ, որոնց անգամ տեւական դադարը ավելի նոր շունչ կբերի աշնան սկզբին: Թե արդյոք ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը կշարունակվեն օգոստոս ամսին` հարցով դիմեցինք ՀՀԿ կազմբաժնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ով նշեց, որ ըստ կանոնադրության` գործադիր մարմնի նիստերը հրավիրում եւ վարում է կուսակցության նախագահը. ՙԱյս շաբաթ այն տեղի չի ունենա, իսկ դրանից հետո այն կիրականացվի ըստ նախագահի աշխատանքային ռեժիմի, ըստ անհրաժեշտության եւ ցանկության: Քանի որ հիմա արձակուրդային շրջան է, իսկ նախագահը եւս, կարծում եմ, կհանգստանա, որի իրավունքն ունի, եւ կարծում եմ, որ օգոստոսի 20-ից հետո կունենանք գործադիր մարմնի հերթական նիստը՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

