ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ
Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է համացանցով իրեն ուղղված հարցերին: Անդրադառնալով նաեւ Մադրիդյան սկզբունքներին` դրանք համարել է անընդունելի. ՙԻհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են:
Այն, ինչ մենք լսում ենք ու լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, եւ չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, եւ համոզված եմ, որ երբ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որեւէ դրական արձագանք կարող է ստանալ՚: Թե արդյոք այս դիրքորոշումը համաձայնեցված է ՀՀ ԱԳՆ-ի հետ, եւ ինչպիսի±ն է այսօր ՀՀ ԱԳՆ-ի տեսակետը հարցի վերաբերյալ, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական տեսակետ չի հնչել Հայաստանի Հանրապետության կողմից, ՙԻրավունքը՚ պարզեց ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից. ՙԻ պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հայտնի է եւ փոփոխություն չի կրել՚: