ՙՙԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀՀՇ-ԻՑ
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀՀՇ-ԻՑ
Ըստ ՀՀՇ-ին մոտ կանգնած աղբյուրի` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դժգոհ է նորաստեղծ ՀՀՇ-ի պասիվությունից եւ անգամ բավականին կոշտ ձեւով այդ դժգոհությունը հայտնել է պատգամավոր Ալիկ Արզումանյանին: Մեր աղբյուրի վկայությամբ` ՀՀՇ-ում չեն հավատում, որ ռեալ հնարավորություն կլինի փողոցային-մայդանային գործընթացներ անել աշնանը, եւ գերադասում են պարզապես սպասել, թե գլոբալ առումով ուր կտանի ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը: Միաժամանակ նրանք նախընտրելի են համարում ձեռնպահ մնալ չափազանց թունդ հակառուսական հռետորաբանությունից, այսպես ասած, ՙկամուրջներ չայրելու՚ նկատառումով: Ի դեպ, այնտեղ տրամադրություններն այնպիսին են, որ համարում են, որ եթե բանը պետք է գնա փողոցային գործողությունների, ապա հուլիսը կամ օգոստոսը ոչնչով ավելի վատ չեն, քան սեպտեմբեր-հոկտեմբերը, ու միաժամանակ ՀՀՇ-ականները գրեթե վստահ են, որ եթե անգամ սոցիալական դրդապատճառներով ժողովուրդը սկսի փողոց դուրս գալ, ընդդիմությունը դժվար թե կարողանա դա օգտագործել կամ առավել եւս սեփական հսկողության տակ վերցնել:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

