ՙՙԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՐԵՐԻ ԼԱՐՈՎԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՐԵՐԻ ԼԱՐՈՎԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ


Ինչ եք կարծում, դիվանագիտական էթիկան նախատեսում է կոպիտ բառերի օգտագործումը: Եթե հանկարծ ասեք` ոչ, չարաչար կսխալվեք, քանզի անգլո-ամերիկյան տարբերակում, երբ դա իրենց պետք է, կարող են եւ միանգամայն ոչ դիվանագիտական բառեր օգտագործել: Այսպես, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Ուեսթմաքոթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ՙավազակ, անազնիվ ու անխոհեմ՚ ու կոչ է արել ակտիվացնել ընդդեմ ՌԴ պատժամիջոցները` կապված Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական ՙBoeing-777՚-ի կործանման հետ:

Կարճ ու կոնկրետ` եթե չես ծառայում սրանց շահերին, ուրեմն ավազակ ես, անազնիվ ես, ու այդպես շարունակ` տես բառարաններում առկա բոլոր կոպիտ մակդիրները:

ՀԵՖԵՐՆԸ ԵՎ ԱՅԼՔ

Ու նորից հանդես եկավ դեսպան Ջոն Հեֆերնը` հայտարարելով, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ամերիկյան դիվանագետներին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում փնտրել: Այսինքն` ինչքան ամերիկյան դիվանագետ կա այս դժբախտ մոլորակում, պետք է գործերը մի կողմ թողնեն եւ զբաղվեն թիթեռ նկարելով, կներեք` հակամարտության խաղաղ լուծում փնտրելով: Դե, այդ խոսքին հետեւեցին հղումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հրադադարի ռեժիմի խախտման դատապարտումները եւ շփման գծում զոհվածների հարազատների հասցեին կեղծավոր ցավակցությունները: Կոնկրետ ԱՄՆ-ի պարագայում` հրադադարի ռեժիմի խախտումների դատապարտումը նույնպես կեղծավոր է հնչում, քանզի գաղտնիք չէ, որ հենց ամերիկացիներն են դրդում Ադրբեջանին զինված սադրանքների` նպատակ ունենալով գոնե դրա միջոցով տագնապ ու անհանգստություն հարուցել Հայաստանի ներսում, քանզի հայ ժողովուրդը սխալ ժողովուրդ է եւ ոչ մի կերպ չի ցանկանում ապստամբել ընդդեմ Եվրասիական միության:
Դե, ձեռքի հետ էլ դեսպանը չմոռացավ դրվատանքի խոսքեր ասել նախկին վարչապետ, այժմ դեսպան Տիգրան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ կարեւորել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը: Թե ինչու հենց այդ ճյուղը` հասկանալի է, քանզի ամերիկացները հույս ունեն, որ կկարողանան այն վերահսկել, եւ ինչքան այն ավելի ծավալուն լինի, այնքան ավելի լավ:
Ինչն է հետաքրքիր, որ այս ամառվա շոգին ՙդասական՚ արեւմտամոլ գործիչները գրեթե ծպտուն չեն հանում: Դե, բացառությամբ, օրական 2-3 հակառուսական ՙվերլուծական՚ մարազմներ արտադրող Շակալ Եգոր մականունով հայտնի կերպարանքի:
Իսկ ինչու են լռում մյուսները, նույնպես պարզ է: Ամերիկյան տեսակետը պաշտպանող թարմ դեմքեր են պետք: Եվ այդպիսիք գտնվեցին, օրինակ, ի դեմս ամերիկահայ գործարար, մի շարք բարեգործական եւ բիզնես-ծրագրեր իրականացրած Վահագն Հովնանյանի: 20 տարի այդ մարդուն ոչնչով չէր խանգարում մեր օլիգարխիան, չէին խանգարում օլիգարխիկ մոնոպոլիաները, եւ ահա նա քնեց-զարթնեց ու որոշեց, որ գերագույն չարիքը օլիգարխներն են, եւ ՙսա մահ է տնտեսության համար՚: Թե ովքեր կարող էին հանկարծ ՙպայծառացնել՚ նրա միտքը եւ նկատել տալ 20 տարի չնկատածը, դժվար չէ կռահել` Ռոբերտ Քոչարյանը եւ ամերիկացիները: Ու վստահաբար կարելի է ասել, որ հանկարծ օլիգարխիայի մասին հիշելը ուղղակիորեն կապված է նրա հետ, որ ամերիկացիները մեր երկրում մոբիլիզացնում են բոլոր հնարավոր եւ անհնարին ռեսուրսները, միայն թե փոխեն իրավիճակը, միայն թե որեւէ ձեւով տապալեն մեր երկրի մուտքը Եվրասիական միություն:

ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովնանյանի պես սառնասիրտ բիզնեսմենը բավականին կրքոտ է խոսում օլիգարխիայի ահավոր վնասների մասին: Դե, պարզ է, եթե իշխանության գլուխ լինեին ամերիկամետ քաղաքականություն վարողներ, ապա օլիգարխիան ակնթարթորեն մեծագույն չարիքից կվերածվեր մեծագույն բարիքի, իսկ հիմա. ՙՉունենք արտադրություն, չունենք ապրանք, որ դուրս կարող ենք ուղարկել, եւ շահով դրամ գա երկիր՚, ինչպես նաեւ ՙԱպրանքը ներս է գալիս, իսկ մեր դրամը դուրս է գնում, եւ ով է այդ ամենը վերահսկողը... Մենք ասում ենք handful of people, մի քանի ընտրված անձեր, որոնք վարում են այդ ամբողջ բիզնեսը: Չենք կարող այս ձեւով առաջ գնալ, մի երկու տարի առաջ քայլ էինք անում, հիմա ետ քայլ ենք կատարում՚: Իսկ հիմա` Հովնանյանի փոխանցած կարեւորագույն հաղորդագրությունը. ՙԱյնքան վատ համբավ ունենք մեր սփյուռքի մեջ, որ ոչ մեկը չի ուզում գալ այստեղ ներդրում կատարել՚: Արդյոք սա շանտաժային ակնարկ չէ, թե ԱՄՆ-ն կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի խանգարի սփյուռքահայերին ներդրումներ կատարել Հայաստանում:
Դե, քարոզչական դաշտում  տիրող մարազմատիկ վիճակին չենք էլ անդրադառնում, պարզապես սադիզմ կլինի, նույնիսկ համառոտակի, ընթերցողի համար վերաշարադրել այն ստերը, որ պտտվում են լրատվական դաշտում ու հատկապես համացանցում: Կանգ առնենք ընդամենը 2 հանգամանքի վրա` մի կողմից ԼՏՊ-ի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված այն փչացած ձայնապնակը, որ եթե թույլ չտրվեն սահմանադրական բարեփոխումներ, ապա իշխանությունը կփոխվի, մյուս կողմից` այն թեզը, որ Բաղրամյան 26-ը ստեղծում է անթիվ-անհամար կեղծ ընդդիմություններ:
Դե, սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելը ընդամենը հարմար պատրվակ է` մի բանի շուրջ պե±տք է միավորվեն: Չնայած նույն հաջողությամբ կարող էին թիվ 1 թշնամի հռչակել ոչ թե Գագիկ Հարությունյանի ղեկավարած տիտանական աշխատանքը, այլ, ասենք ՀՀԿ-ում առավել տարածում գտած փողկապի ձեւը կամ գույնը: Կարեւոր չէ, մի բան պետք է ասեն` բացառությամբ ճշմարտության, քանզի եթե ասեն ճշմարտությունը` որ դեմ են Եվրասիական միությանը, ռուսների հետ սերտ ինտեգրմանը, ապա ոչ միայն ՙթեժ աշունների՚ բոլոր հույսերը կկորցնեն, այլ ժողովուրդը պարզապես կթքի երեսներին:
Ինչ վերաբերում է կեղծ ընդդիմությունների ստեղծման տեսությանը, ապա արդեն լսել էինք, որ նույնիսկ ծայրահեղ արեւմտամետ ընդդիմադիրներն են Բաղրամյան 26-ում դրված ընդդիմադիր արտադրող կոնվեյերի ապրանք: Դե, չնայած ՕԵԿ-ին շատ են պախարակում, բայց մի նորություն մոգոնել են եւ հնչեցրել ժամանակին Հայաստանում աղանդներին կանաչ լույս տված Հրանուշ Խառատյանի շուրթերով: Այն է` որ ՕԵԿ-ին գործուղել են ընդդիմություն, մի բան էլ հանձնարարել են ապահովել ընդդիմության ռուսամետությունը: Երեւի թե, մեր ՙլարովի խաղալիքները՚ կատաղել էին, երբ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ասել էր, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն կարող որեւէ կերպ ազդել մեր երկրի` Եվրասիական միություն ընդգրկվելու գործընթացի վրա:
Դե ինչ, մարդը ճշմարտությունն է հնչեցրել, ինչն այդքան անհաճո է ՙլարովի խաղալիքների՚ ու նրանց տերերի ականջին: Դե, կարող են տհաճությունից տրաքվել, կամ էլ` եթե ամերիկյան տերերը չափազանց ուժգին լարեն նրանց շարժման մեջ դնող զսպանակը, միանգամից դառնան քաղաքական աղբանոցի ապրանք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում