ԿՈՄԻՏԱՍԻ ՏԱՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՄԱՄԲ

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍԻ ՏԱՐԻՆ ԿԱՎԱՐՏՎԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՄԱՄԲ


Հուլիսի 24-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս մասին ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց. «Պետք է նշեմ, որ չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին, այնուհանդերձ մինչ օրս Կոմիտասի ժառանգությունը գտնվում էր տարբեր կազմակերպություններում, համախմբված չէր մեկ տեղում , թեպետ ժառանգության մաս էին կազմում բազմաթիվ արխիվներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ: 2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ  նախագահը Կոմիտաս ի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցում հանդես եկավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում եւ խորհրդի որոշմամբ հիմնադրամի տնօրինության տակ գտնվող շենքը, որը գտնվում է Կոմիտասի զբոսայգում, հանձնվեց անվարձահատույց օգտագործման իրավունքով պետությանը ու սկսվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ստեղծման աշխատանքները»: Ապա հավելեց. «Նախագծման աշխատանքները իրականացրեց ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ամբողջ ֆինանսավորումը` ներառյալ շինարարական աշխատանքները, եւ ներկայումս մեկնարկած ներքին հարդարման ձեւավորման աշխատանքները իրականացվում է «Փյունիկ» հիմնադրամի կողմից»:

Ի դեպ, ըստ Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության, կոմիտասյան ժառանգության գերակշիռ մասը, ինչպես նաեւ ռոյալը, այսօր պահվում են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Կոմիտասին վերաբերող հսկայածավալ նյութեր պահպանվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում, բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր, ձայնային ու լուսանկարչական, տեսագրված նյութեր կան արխիվներում:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, եւ այս առիթով տարին հռչակվել է որպես Կոմիտասի տարի: Իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այցելուների առջեւ իր դռները կբացի 2014 թվականի տարեվերջին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում