ԾՆՈՂՆԵՐԻՑՍ ԺԱՌԱՆԳԵԼ ԵՄ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է 75 ՏԱՐ

Արխիվ 12-16

ԾՆՈՂՆԵՐԻՑՍ ԺԱՌԱՆԳԵԼ ԵՄ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է 75 ՏԱՐԵԿԱՆ

Օգոստոսի մեկին լրանում է  Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և բնության ու հասաակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ, գիտնական ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ 75 -ամյակը:  Ասել` ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ համարել  հայտնի գիտնական նշանակում է ոչինչ չասել, քանզի նա այն եզակի հայ գիտնականներից է, որին ճանաչում և հարգում են գրեթե ամբողջ աշխարհում:  Իր գիտական ողջ գործունեության ընթացքում  ձեռք է  բերել մեծ ճանաչում, մեծ  գիտական ներդրում ունի  քիմիայի ու բժշկության ոլորտում`մասնավորապես 30-ից ավելի հայտնագործությունների  ու 200 գիտական աշխատությունների հեղինակ է:1959-ից մինչ այժմ աշխատելով  ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` ձեռնամուխ է եղել պիրիմիդին ածանցյալների հիմքի վրա նոր հակաուռուցքային  պատրաստուկների սինթեզի ստեղծմանը,  բնական հակաբիոտիկների և մասնավորապես սպարսոմիցինի և նրա նմանակների  կառուցվածքի ձևափոխմանը, ինչպես նաև բնական նոր հակաուռուցքային միջոցների որոնմանը:

Ռ. ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆՆ արմատներով Արևմտյան Հայաստանից է: «Ծնողներիցս ժառանգել եմ ազնվություն,  մարդկանց  հասնելու, աջակցելու պարտավորություն: Հայրս, պատերազմ մեկնելուց առաջ, օրինակ, մի անօթևան կնոջ  բերել է  մեր տուն և մորս ասել, որ պետք է նրան խնամի այնպես, ինչպես իմ և քո մորը կպահեիր»,- «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ գիտնականը:

Գիտության նկատմամբ սերը  գալիս է ծնողներից`հայրը բժիշկ էր, մայրը` գրական թերթի աշխատող, «Երևան» թերթի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ հետագայում  մեծ գիտնականը պետք է այդքան հոգածությամբ վերաբերվեր իրեն  մոտ գտնվող Վան Գոգի  ճապոնական փորագրություններին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես շատ ընտանիքներ, այնպես էլ Մելիք -Օհանջանյանների  ընտանիքը դժվարությունների միջով անցավ. «Երեք տարեկան էի, ծխախոտ էինք սարքում, տալիս հարևանի տղային, որ վաճառի` ինձ համար բուլկի գնելու նպատակով»:

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունքի» օգոստոսի մեկի համարում:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում