ՄԻ ԵՐԻԿԱՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԻ ԵՐԻԿԱՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է.

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Բաբաջանյան  փողոցի 103 շենքի  22 բնակարանում են բնակվում Սողոմոնյանների ընտանիքը: Ամեն օր, սակայն,  Սողոմոնյանները արթնանում են  այն մտքով, որ մի օր իրենք կարող են հայտնվել փողոցում, որովհետև  տունը  կեղծ առքուվաճառքի պատճառով հայտնվել է գրավի տակ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում ասաց   բնակարանի սեփականատեր Հովհաննես Սողոմոնյանը, խնդիրը բավական երկար ու  խճճված պատմություն ունի, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի, ինչպես ընտանիքի անդամներն են պնդում, վաստակավոր վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը, որն ամեն գնով ցանկանում է տիրանալ բնակարանին: Այս պատմության մասին առավել մանրամասն և հանգամանալից կներկայացնենք հաջորդիվ, իսկ այժմ  խոսենք Սողոմոնյանների հաշմանդամ դստեր` 4 ամյա Անահիտ Սողոմոնյանի առողջական խնդրի մասին: Երեխան հիվանդ է ԴՑՊ-ով (մանկական ուղեղային կաթված), ունի մի երիկամ, ինքնուրույն չի քայլում, չի խոսում, տեսողական խնդիրներ ունի:

Երեխայի մոր` Աստղիկ Բաբախանյանի հավաստմամբ իր դստեր բուժումը բավական թանկ հաճույք է` հատկապես  վերականգնողական բժշկական կուրսերը, որոնք պետք  է երեխան անցնի: Բայց 19.000 դրամ նպաստով  հնարավոր չէ հոգալ այդ ամենը: Թե ինչ է խնդրում  երեխայի մայրը պատկան մարմիններից, դիտեք տեսանյութում:


Հ.Գ.Շնորհակալություն ենք հայտնում «Էխո» հասարակական կազմակերպությանը մեզ աջակցելու համար:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում