«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԵՒ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԻՄ ԿՈԼԵԳԱՅԻՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓԱՍՏԸ»
Արխիվ 12-16«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԵՒ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԻՄ ԿՈԼԵԳԱՅԻՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓԱՍՏԸ»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ անցած տարվա հունիսին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոչ քննչական մարմինն ու դատախազը, ոչ էլ դատարանը նախկին մարզպետին քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չեն գտել։ Հիշեցնենք, որ նախ քննիչն ու դատախազ են որոշել Սուրիկ Խաչատրյանին չհետապնդել, քանի որ հիմքեր չկան, այնուհետեւ օրերս Արաբկիրի դատարանը մերժեց այս որոշումը չեղյալ համարելու՝ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդների դիմումը։ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»: Նշենք, սակայն, որ նույնիսկ դատարանի որոշումը չի բավարարում Բուդաղյանների փաստաբանին, եւ նա շարունակում է պնդել իր բողոքը: Զավեշտալին նաեւ այն է, որ վերոնշյալի առնչությամբ, որի հետ առհասարակ կապ չունի, անպոչ գդալի նման խառնվում եւ իբրեւ գործող անարդարության եւ անօրինության մասին, իրեն իրավունք է վերապահում խոսել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը`պիտակավորելով գործող իշխանություններին:
Հավելենք, որ սույն գործով Խաչատրյանների ըտանիքի փատաբան Ռուբեն սահակյանը, անրադառնալով Բուդաղյանների փաստաբան` Ալումյանի պնդումներին, iravunk.com-ի հետ զրույցում մասնավորապես նշեց.«Ախր Ալումյանը այնքան ոչ ճիշտ բաներ է խոսում, թեկուզ հենց տեսագրության վերաբերյալ, որ ես չեմ էլ ցանկանում այդ հարցերը քննարկել: Ես պատրաստ եմ իմ կոլեգայի հետ նստել կլոր սեղանի շուրջ եւ բանավիճել, թող ինքը ցույց տա ինձ այն` ինչը, ըստ իրեն չեմ տեսնում ոչ ես, ոչ քննիչը, ոչ դատախազը, ոչ էլ դատարանը, ճիշտն ասած իմ աչքերը շատ լավ են տեսնում: Ես պատրաստ եմ կլոր սեղանի շուրջ բանավիճել եւ ապացուցել իմ կոլեգային, արդեն իսկ ապացուցված փաստը: Մենք միմյանց հանդեպ փոխադաարձ հարգանքով ենք լցված: Իսկ իր մատնանշած տեսագրության ձայնային ժապավենում տրամագծորեն հակառակ պատկեր է, իսկ թե ինչ է մատուցում Ձեզ իմ կոլեգան չեմ կարողանում հասկանալ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

