«ՀԱՅԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ»
Արխիվ 12-16«ՀԱՅԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ»
Հուլիսի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Տարեցտարի նման դեպքերը նվազում են, եթե մենք նախկինում` 2009թվականին ունենում էինք բազմաթիվ զոհեր, ապա ներկայումս վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ քրեական գործով առկա են մեկ կամ երկու զոհեր: Թրաֆիքինգի դեպքերի նվազումը կապված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ»:
Ռ. Գրիգորյանի խոսքով՝ «Հայաստանը հիմնականում հանդիսանում է, որպես տրանզիտ երկիր, իսկ թրաֆիքինգի տեսակներից հայերը հիմնականում ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային թաֆիքինգի մեծ մասամբ տղամարդիկ են ենթարկվում, սակայն նրանց թվի նվազում է արձանագրվել, քանի որ նախկինում ունեցած բազմաթիվ զոհերի փոխարեն այժմ 1-2 զոհ ենք ունենում:Վերջին շրջանում աճել են ներքին թրաֆիքինգի դեպքերը, եւ ներքին թրաֆիքինգի զոհերը հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, իսկ օտարերկրացիների հետ կապված`վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 2009-ին»:
Ըստ բանախոսի`2013թվականին հարուցված քրեական գործերի մեծ մասը վերաբերվել է կանանց պոռնկության շահագործմանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

