ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Ըստ Հայաստանի Գործատուների Միության նախագահ Գագիկ Մակարյանի` Հայաստանում ներդրումների մասին շատ է խոսվում, սակայն համակարգված ձեւով այն չի ներկայացվում , որպեսզի հանրությունը եւ ներդումներ կատարող անհատներն ու կազմակերպությունները հասկանան, թե այդ ոլորտում հիմնական խոչընդոտները որոնք են: Սա է պատճառը, որ Հայաստանում տարեցտարի նվազում են ներդրումները, բացի այդ, ներդրումներ անելու առումով վատ են ներկայացվում Հայաստանի ուժեղ կողմերը: Չնայած բոլոր թերություններին եւ խոչընդոտներին` Հայաստանը ներդրումներ անելու համար ունի որոշակի առավելություններ.«Հնարավոր է աշխատուժի վրա հույս դնել, որը կարող է էական դեր խաղալ հանրապետության համար: Հայաստանը առավելություններ ունի նաեւ եկամտահարկի առումով, քանի որ համեմատած այլ երկրների, մեր երկրում այն բավականին ցածր է: Երրորդ առավելությունը , որի մասին քիչ է խոսավում, դա փոքր բիզնեսին տրված արտոնություններն են:Մարդիկ միշտ մատածում են, որ բիզնես սկսելու համար հարակավոր է մեծ գումար, սակայն նույնիսկ փոքր գումարով կարելի սկսել բիզնես»,-փաստեց ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ:
Անդրադառնալով ներդրումային խնդիրներին` Գ. Մակարյանը ընդգծեց, որ առաջին լուրջ խնդիրը վերաբերում է տարածաշրջանի լարված իրավիճակին, որը էական խնդիր կարող է հանդիսանալ Հայաստանի համար, մանավանդ, որ երկիրը շրջապատված է Թուրքիայով եւ Ադրբեջանով: Գ. Մակարյանի խոսքով`ոլորտում խնդիր է նաեւ անհավասար մրցակությունը եւ կոռուպցիան, որը հնարավոր է կառավարել. «Հայաստանի դեպքում շատ կարեուր է ռիսկերի գնահատումը, ցավոք պետական մարմիններն, որոնք կոչված են այս խնդիրը կարգավորելու անգործ են եւ մանրամասն չեն ներկայացնում Հայաստանի ռիսկերը: Կարող եմ ասել, որ բոլոր ռիսկերը կառավարելի են` եւ լավ եւ վատ , եթե ներդրումների տեսակետից մենք կարողանանք դրանք լավ կառավարել, ապա կարող ենք ստանալ մի մոդել, որի դեպքում ներդրողը կկարողանա տեսնել , թե որ ռիսկը ինչպես պետք է կառավարել»,-մեկնաբանեց Գագիկ Մակարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

