ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ ԱՆՆԿԱՏ ՙԳՈՅԱՏԵՎՈՒՄ՚ ԵՆ
Արխիվ 12-16ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ ԱՆՆԿԱՏ ՙԳՈՅԱՏԵՎՈՒՄ՚ ԵՆ
Հայկական սպորտի կարեւոր խնդիրը չի սահմանափակվում միայն ֆինանսական մեծ ներդրումների ու դրանցից սպասված արդյունքը չտեսնելով: Մի շարք մարզաձեւեր աննկատ պահպանում են իրենց գոյությունը: Դրանք օլիմպիական մարզաձեւեր չեն եւ արդյունքում դուրս են մնում ոչ միայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ուշադրությունից, այլեւ` հասարակության: Այստեց եղած ե°ւ հաջողությունները, ե°ւ անհաջողությունները մնում են աննկատ: Մի շարք մարզաձեւերի զարգացման համար չի արվում ոչինչ: ՙԱրա եւ Այծեմնիկ՚ մարզական ակումբում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնությունում հանդես եկող 6 հայ մարզիկներին էլ չհաջողվեց պայքարել մեդալների համար: Միակ նվաճումը 2015 թ. Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի ուղեգրի նվաճումն էր Գոհար Շահնազարյանի կողմից: Մարզաձեւից մեծ սպասելիքներ ունենալն այնքան էլ իրատեսական քայլ չէ, հավաքներ մարզիկներն անցկացնում են շատ քիչ, միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություններ չկան, եթե լինում են, ապա` մի քանի մարզիկների համար: Իսկ վերջին 20 տարվա ընթացքում չի կարողացել ամբողջ կազմով հավաքի մասնակցել:
Իսկ ահա ջրացատկի Եվրոպայի առաջնությունում ստիպված եղանք բավարարվել 7-րդ տեղով. Հայաստանը առաջնությունում ներկայացրել է Լեւ Սարգսյանը:
Ատլետիկան, կարելի է ասել, առհասարակ հայկական ձեւաչափից դուրս է: Այս ուղղությամբ մեր ներկայացուցիչները քիչ են տեղական, առավել եւսª միջազգային հարթակներում հանդես գալու համար: ԱՄՆ-ի Յուջին քաղաքում կայացած ատլետիկայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սաթենիկ Հովհաննիսյանին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլի արդյունքը. նա ելույթներն ավարտել է 29-րդ հորիզոնականով:
Իհարկեª տրամաբանական է, որ ուշադրության կենտրոնում են այն մարզաձեւերը, որոնք մեդալներ են բերում երկրին, հիմք ու ապագա ունեն: Բայց բավարարվել այդքանով` հետնապահ մարզաձեւերի մասին միայն առիթից առիթ հիշելը նշանակում է, որ միշտ էլ սպորտում լուրջ խնդիրներ ենք ունենալու:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

