ՙՊՈՐՈՇԵՆԿՈՆ` ՕԲԱՄԱՅԻՆ ԵՎ ՄԵՐԿԵԼԻՆ (ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԲՈԻՆԳԻՆ ԽՓԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՙՈՍԿԵ ՑԼԻԿԸ՚ ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Արխիվ 12-16
ՊՈՐՈՇԵՆԿՈՆ` ՕԲԱՄԱՅԻՆ ԵՎ ՄԵՐԿԵԼԻՆ
(ՄԱԼԱՅԶԻԱԿԱՆ ԲՈԻՆԳԻՆ ԽՓԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՙՈՍԿԵ ՑԼԻԿԸ՚ ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Թողեք, ես պիտի էդ սամալյոտի կամերը ծակեմ:
ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ`
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ
(ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՊԻՆ
ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՉՋՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վարդավառը որ չլիներ, սրանք քաղաքը լվացողը չէին:
% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՎՐԱՍՏԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Էներգետիկայի նախարարության` Թբիլիսիում հայ եկեղեցականներին ծեծելուց հետո հայերը վրացիներին տոկի տվեցին:
% % %
ԲՈՒՄԵՐԱՆԳ
(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՄԵՐԻԿԱԿԱՆ ԹՌՉՆԱՄՍՈՎ ՆԵՐԿՐՄԱՆ ՎՐԱ ԱՐԳԵԼՔ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Սերգեյ Լավրովի` Ամերիկայի պատժամիջոցները ոչ թե Ռուսաստանի վրա ազդեցին, այլ` ամերիկայի հավերի:
ՅՈՒԿՕՍ-Ի ՆԱԽԿԻՆ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՀԱԱԳԱՅԻ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ` 80 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ Ի ՕԳՈՒՏ ՅՈՒԿՕՍ-ԻՆ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պուտինը կասի` հա, բայց կտա:
% % %
ՊՈՒՏԻՆԸ` ՀԱԱԳԱՅԻ
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
(ՅՈՒԿՕՍ-ԻՆ 50 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Кто такой Юкос, что с ним делиться! Мы не знаем никакого «Юкос»-а.
% % %
ՈՒԶԵՆԱԼԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ
(ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՙԿՈՒԶԵՆԱՅԻ
ՉՍՊԱՍԵԻՆՔ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇՆԱՆԸ՚ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եքա մարդա ա, հեքիաթների ա հավատում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:
ՄԵՂԱ-ՄԵՂԱ
Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:
% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը կտրում ա:
% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ
Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:
1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:
% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:
% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:
% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:

