ՙԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՄՈՌԱՑԱՆ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՄՈՌԱՑԱՆ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ՚

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ամյակն Է: Այս տարի Արցախի անկախության օրը եւ կոմպոզիտորի 85-ամյակը կնշանավորվի նրա ՙԿրակե օղակ՚ օպերայի պրեմիերայով, որը տեղի կունենա Շուշիի ամրոցում:  Կոմպոզիտորի երաժշտությունը բազմաժանր չէ, քանի որ նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիաներով, որտեղ օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ եւ այլն, սակայն նրա ստեղծած գործերը իրենցից ներկայացնում են մեծ արժեք, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: 2002 թվականին Ավետ Տերտերյանի կյանքի եւ ստեղծագործության բոլոր մանրամասները մեկտեղվեցին գրող Մարգարիտա Ռուխկյանի հրատարակած` ՙԱվետ Տերտերյանի կյանքը եւ ստեղծագործությունը՚ գրքում: Տիկին Մարգարիտան, ով անձամբ ճանաչել է   Ա. Տերտերյանին, նրան հիշում է որպես սրամիտ, հումորով եւ փիլիսոփա անձնավորության:

ՙՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՍՐԱՄԻՏ ՈՒ ՀՈՒՄՈՐՈՎ
ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ՚


-Նա իր աշխատասենյակում մի ճոճաթոռ ուներ, որի վրա կարող էր մի քանի ժամ նստել ու ճոճվել: Ու այդպես երկու տարվա ընթացքում կարող էր գրել մեկ սիմֆոնիա: Որը հնչում էր Հայաստանում եւ Եվրոպայում ու հիացնում բոլորին: Մի անգամ նրան հարցրին, թե` Ավետ, ինչպե±ս ես գրում այդքան մեծ սիմֆոնիաներ, քանի որ միշտ ճոճաթոռին` տանը նստած ես: Տերտերյանն էլ պատասխանեց, որ ստեղծագործելու ժամանակ կա°մ նստած է լինում, կա°մ պետք է քայլի: ՙԵս ոչինչ չեմ անում, այդ ձայները լսում եմ վերեւից եւ ՙստիպում՚ են ինձ, որ գրի առնեմ իրենց՚,- ասում էր Տերտերյանը: Տերտերյանի մահվան հետ միասին դրամատիկ օրեր ապրեցինք ե°ւ մենք, ե°ւ մեր մշակույթը: Նրա մահը մեծ կորուստ էր: Տերտերյանի վերելքը միանգամից եղավ, որը շատերին դուր չեկավ եւ սկսեցին փնովել, նախանձել նրան, ինչն էլ մտահոգում էր կոմպոզիտորին: Երբ նա գնաց Եվրոպա, տեղի ունեցավ`ՙԳնա` մեռի, արի` սիրեմ՚ երեւույթը: Ինչեւիցե, նա կարողացավ տանել այդ բոլորը եւ չչարացավ: Տխրում էր, սակայն չէր մռայլվում: Ավետ Տերտերյանը նորարար էր, ինչքան էլ հնանում, միեւնույն է` նոր ու թարմ է մնում:

Ա. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ

-Այս տարի լրանում է Ա. Տերտերյանի 85-ամյակը, ուրախ եմ, որ այն նշվելու է իր օպերայի պրեմիերայով: Իհարկե, ցավալի է, որ ժամանակի հետ մոռացան մեր մեծերին` Օպերային թատրոնը այնպիսի հրաշալի կոմպոզիտորների ստեղծագործություններ էր բեմադրում, որոնք այսօր դուրս են եկել երկացանկից: Օրինակ` Ռ. Ասատրյանի ՙԱրա Գեղեցիկ եւ Շամիրամ՚ օպերան, որն այսօր կարծես կորած է համարվում: Հույս ունեմ, որ ՙԿրակե օղակ՚ օպերայի պրեմիերան կլինի վերածնունդ, որը գուցե իր հետեւից կբերի նաեւ այլ մեծարժեք ստեղծագործությունների բեմադրությունները:

ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է` ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ՚

-ՀՀ մշակույթի նախարարությունը Ա. Տերտերյանին պաշտում է, սակայն չգիտես ինչու` քիչ է անդրադառնում նրան ու նրա ստեղծագործություններին: Միշտ մտածում եմ, որ պետք է Տերտերյանին նվիրված փառատոն անել, որի ընթացքում կցուցադրվեն նրա մասին ֆիլմերը, նրա ստեղծագործությունները: Տերտերյանի օպերաներից շատերը պետք է բեմադրվեն, ճիշտ է, դժվար աշխատանք է, սակայն` հետաքրքիր: Ուրախալի մի փաստ կա ինձ համար, որ ՙԿրակե օղակում՚ շատ երիտասարդներ կան, որոնք գուցե կարողանան հետաքրքրվել եւ առաջ բերեն Տերտերյանի ստեղծագործությունները: Եթե փառատոնը երկու տարի տեւի, ապա Տերտերյանի բոլոր 8 սիմֆոնիաները կներկայացվեն հանրությանը: Ահա այս դեպքում Տերտերյանի հետ մյուս կոմպոզիտորների մոռացված ստեղծագործությունները կսկսեն հիշվել, ուղղակի այդ ամենի համար ցանկություն է պետք: Այն ազգերը, որոնք չունեն մշակույթ, անհետ կորչում են, եթե մենք շարունակենք այսպես վերաբերվել մեր մշակույթին, մեր լինելիության հարցը խիստ կասկածելի կլինի: Մենք ունենք մշակույթ, որը պետք է պահպանենք եւ ներկայացնենք աշխարհին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում