«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԹՇՆԱՄԱՆԱՆՔ»

Արխիվ 12-16

«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՄՏԱԾԵԼ,
ԹԵ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԹՇՆԱՄԱՆԱՆՔ»


Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում հավաքվել էին ջավախահայ բանաստեղծ, բարերար ու գիտնական, լուսահոգի ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ հարազատները, ընկերները, հայ ու վրաց մտավորականներ` նշելու անվանի բանաստեղծի ծննդյան 75-ամյակը: ՀՀ Գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ գտնում է, որ Օքրոյանի գրականությունը հյուսվում է սիրո շուրջ, եւ ուսումնասիրելով այդ գրականությունը` պարզ է դառնում, որ այն ստեղծողը սիրահարված է իր երկրին, գյուղին ու գյուղացուն: «Իրավունքի» հետ զրույցում Է. Միլիտոնյանը նշեց.
-Այսօրվա միջոցառումը մեկ անգամ եւս հաստատեց, որ միեւնույնն է` հայ-վրացական հարաբերություններն ամուր են: Անշուշտ, մենք մեզ համար եւ իրենք իրենց համար հավերժական պիտի համարեն այս բարեկամությունը, որովհետեւ երկու ժողովուրդ դարերով իրար հետ ապրելով` այնքան են միմյանց հետ սերտաճել, որ դավաճանություն կլինի մտածել, թե մենք պիտի թշնամանանք:

Օրինակ, սլավոնների մեջ այդ թշնամությունը, որ ընկավ, իրենք դժբախտացան ամեն մեկը յուրովի: Մենք պիտի դա տեսնենք ու ուրիշների սխալներից դաս առնենք, որպեսզի ճշմարիտ ու գեղեցիկ, խորը արժեքները պահպանենք: Եվ այսօր Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալայի խոսքում նաեւ այդ երանգը կար:
- Պարոն Միլիտոնյան, Օքրո Օքրոյանը հայ հասարակության համար քիչ ծանոթ գրող է...
- Յուրաքանչյուր գրող ավելի մեծ է, քան իր ստեղծագործությունը: Հիմա պարտադիր չէ, որ մենք փնտրենք, թե նա մեծ հանճար է: Եթե նա Ջավախքում արել է լավ գործ, գրել է ստեղծագործություններ, որոնք այսօր երգվում են, տպագրվում, սա արդեն մթնոլորտ է ստեղծում: Մենք պիտի կարողանանք ամեն մեկին իր չափով գնահատել, սա է խնդիրը: Մի խոսքով, այս ամենը բարի լիցքեր սերմանելու նպատակ է հետապնդում: Մենք էլ` ապրելով պիտի կարողանանք դա ընկալել ու շարունակել:

«ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է»


Ի դեպ, Օքրո Օքրոյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկոյին ներկա էր նաեւ Վրաստանի գրողների միության նախագահ ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻՆ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց մի շարք գրական հարցերի շուրջ:
- Այսօր մենք պարզեցինք, որ հայերին ու վրացիներին միավորում է, ոչ միայն հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, այլ նաեւ Օքրո Օքրոյանը, ով այսօր Վրաստանի գրողների միության անունից հետմահու արժանացավ մրցանակի:
- Մենք` Վրաստանի գրողների միության անդամներով, երկար մտածեցինք, թե ինչ մրցանակ տանք Օքրո Օքրոյանի պատվին, որովհետեւ նրա բազմաթիվ բանաստեղծություններ թարգմանվել են վրացերեն: Ինքս էլ նրա մի քանի բանաստեղծություններ թարգմանել եմ, եւ անգամ Օ.Օքրոյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են վրացական երգեր, որոնց երաժշտությունները գրել են Վրաստանի հայտնի կոմպոզիտորները: Եվ որոշվեց, որ Օքրո Օքրոյանին պետք է արժանացնենք «Ակակի Ծերեթելիի» մրցանակով: Հատկապես որ, նախ` Ակակի Ծերեթելիի «Պոետ» բանաստեղծության մեջ կան այսպիսի խոսքեր. «Պոետը խոսում է Աստծո հետ», եւ Օքրո Օքրոյանն իր բանաստեղծություններում մշտապես խոսում է Աստծո հետ, եւ երկրորդ` հայերը ամենաշատը մեր գրողներից սիրում են Ակակի Ծերեթելիին: Կարծում եմ, որ Օքրո Օքրոյանը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն էր, իսկ Ակակի Ծերեթելին այդ բարեկամության մեծ երգիչն էր:

ՎՐԱՑ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԳԻՏԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ


-Հայաստանն ու Վրաստանը հայտնվեցին քաղաքական տարբեր բեւեռներում` կապված Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության հետ: Իսկ հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք:
- Կարող եմ խոսել Հայաստանի եւ Վրաստանի գրողների միությունների հարաբերությունների մասին: Իմ ամենահարազատ մարդը Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանն էր... Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում գործընկեր եղբայր ունեմ եւ երբ իմացա, որ նա հիվանդ է, ամեն առավոտ աղոթում էի Աստծուն, որ նա ապաքինվի: Իսկ նրա մահն ինձ համար մեծ կորուստ էր, որի մասին անգամ չեմ կարողանում խոսել... Վերադառնալով գրողների միությունների հարաբերություններին` նշեմ, որ մենք վրացերեն հրատարակում ենք «Անթոլոգիա» ժամանակակից հայ գրողների, իսկ Հայաստանի գրողների միությունը հրատարակում է հայերեն վրաց ժամանակակից գրողների «Անթոլոգիա»: Պետք է նշեմ, որ մեր բոլոր ընթերցողները հրաշալի գիտեն հայկական ժամանակակից պոեզիան, եւ դա նշանակում է, որ մենք շատ մտերիմ ու ջերմ հարաբերություններ ունենք: Իսկ այսօր արդեն Հայաստանի գրողների միության նոր նախագահի հետ պայմանավորվեցինք, որ հաջորդ տարի կսկսենք թարգմանել հայ ժամանակակից դրամատուրգիա, իսկ իրենք` վրաց ժամանակակից դրամատուրգի:

«ՍԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆ Է,
ԱՅԼ` ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ»


-Ասում են, որ այսօր երիտասարդությունը քիչ է գիրք կարդում, իսկ Վրաստանում ինչպե՞ս է:
- Կարծում եմ` սա ոչ միայն Վրաստանի կամ Հայաստանի խնդիրն է, այլ ողջ աշխարհի: Բայց, այնուամենայնիվ, մեզ մոտ` Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում շատ են սիրում պոեզիա: Մեզ մոտ հաճախ են լինում պոեզիայի երեկոներ, կարելի է ասել` գրեթե ամեն օր: Գտնում եմ, որ չնայած այսօր ողջ աշխարհում ընթերցողների քանակն օր օրի քչանում է, բայց Վրաստանում շարունակում են կարդալ եւ հարգել ժամանակակից գրողներին:
- Իսկ Վրաստանի գրողների միությունում որքա՞ն են ընդգրկված վրացահայ գրողները:
- Միությունում ունենք հրաշալի հայ գրողներ, ինչպիսին Ժորա Սնղչյանն է, Գիվի Շահնազարին, Անահիտ Բոստանջյանը...
- Շատ հաճախ է մամուլում բարձրաձայնվել, որ Վրաստանում մեր հայրենակիցները հայապահպանության մեծ խնդիր ունեն, ի՞նչ կասեք այդ մասին:
- Բոլորովին, չէ որ Վրաստանում հրատարկվում է «Կամուրջ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, որտեղ ընդգրկված են ե°ւ հայ, ե՛ւ վրաց գրողների ստեղծագործություններ: Ընդհանրապես, կարծում եմ, որ այսօր ոչ մի ուրիշ տեղ գոյություն չունեն այդպիսի մտերիմ հարաբերություններ, ինչպես հայ եւ վրաց գրողների միությունների հարաբերություններն են: Ակամայից հիշեցի, որ անցած տարի Հայաստանում էինք Վրաստանի գրողների միության անդամներով, եւ ելույթ ունեցավ ձեր դեսպանը` ասելով, որ մենք` քաղաքական գործիչներս, պետք է աշխատենք այնպես, ինչպես աշխատում են մեր գրողները, որովհետեւ նրանք հայ-վրացական շատ մտերիմ հարաբերություններ են ստեղծել եւ օրինակ են ծառայում մեզ համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում