ԿԱՆԱՆՑ ԱՆՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ
Արխիվ 12-16ԿԱՆԱՆՑ ԱՆՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ
Ազգանունները եւ հանցագործության դեպքի վայրը չենք նշելու, քանի որ հույս ենք փայփայում, թե այս պատմությանª եթե ոչ հերոսները, ապա հերոսուհիները ի վերջո խելքի կգան, կամ իրենց միջեւ փոխհարաբերությունները հետագայում կպարզեն առանց ամուսինների արյունալի միջամտության: Ցավոք, մեր լավատեսությունը չի բավարարում, որպեսզի ենթադրենք, որ տեսանելի ժամանակահատվածում ներազգակցական տեւական այս թշնամությունը կվերանա...ԳՏԵԼ ԷՐ 10 ՕՐ ԱՌԱՋ
Հիրավի անսպառ է իրավապահների ու դատավորների ՙմիամիտ՚ համբերությունը, քանի որ նրանք չեն հոգնում լսել ու հավատալ, որ հանցագործության զենքերը գտնվում են պատահականորեն եւ հենց այն պահին, երբ հասունանում է ՙռազբորկան՚: Ժիրայրը նույնպես ՙգտել՚ էր ՙխորամանկ՚ ատրճանակը` իր հորեղբոր որդու վրա կրակելուց 10 օր առաջ: Զենքը այնչափ ՙխորամանկ՚ էր, որ անգամ փորձագետները չափազանց զգուշավորությամբ էին բնութագրել այն: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունից. ՙԳործարանային արտադրության 26մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակը` նախատեսված 26մմ տրամաչափի լուսաազդանշանային փամփուշտներ կրակելու համար, պիտանի է նպատակային օգտագործման համար, սակայն չի հանդիսանում հրազեն:
Ատրճանակի փողանցքում ներտեղադրված վիճակում ներկայացված եւ լրացուցիչ փողի դեր կատարող մետաղական գլանաձեւ դետալը հանդիսանում է ինքնաշեն եղանակով պատրաստված եւ հավանաբար 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու համար հարմարեցված փող, որի օգտագործմամբ` 12 տրամաչափի որսորդական փամփուշտներ կրակելու դեպքում, ներկայացված 26մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակը պիտանի է նշված որսորդական փամփուշտներով կրակոցներ կատարելու համար եւ հանդիսանում է ողորկափող հրազեն՚:
ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԳԵԼ ԷՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ
2013-ի ամռանը Ժիրայրի հորեղբոր որդի Արթուրի կինը եւ վերջինիս մայրը Ժիրայրի կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ էին արել: Ժիրայրն ու Արթուրը մինչ այդ, 5 տարի չէին շփվում եւ Ժիրայրը հանդիպել էր Արթուրի քենակալին ու նրա միջոցով պահանջել էր, որպեսզի վերջ տրվի բարոյական այդ ոտնձգություններին: Դրանից մի քանի ժամ անց ոխերիմ եղբայրները հանդիպել էին` հաշիվներ մաքրելու համար: Արթուրը եկել էր երկու հոգու, իսկ Ժիրայրը` ատրճանակի հետ: Հանդիպումից հետո Արթուրը հրազենային վնասվածքով հայտնվել էր հիվանդանոցում, իսկ Ժիրայրը մեղադրյալի կարգավիճակում: ՙՏնական՚ դատավարության ժամանակ կողմերը միմյանց նկատմամբ պարտքուպահանջ չէին ներկայացրել, տվել էին նույնաբովանդակ ցուցմունքներ եւ... Ժիրայրը դատապարտվել էր ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով, հրազեն չհանդիսացող հրազենը ՙի պահ՚ էր թողնվել իրավապահներին:
Հասկանալի է, որ եղբայրների կանանց ու ազգականների վերաբերյալ դատարանը որեւէ եզրակացություն անելու իրավասություն իրեն չէր վերապահել, բայց հասկանանալի չէ, թե ինչու...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

