ՙ...ԱՍԵԼ ԷՐ, ՈՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ Է ԳՆԱԼՈՒ, ԷԴ ԳՆԱԼՆ ԷՐ, ՈՐ ԳՆԱՑ՚

Արխիվ 12-16

ՙ...ԱՍԵԼ ԷՐ, ՈՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ Է ԳՆԱԼՈՒ, ԷԴ ԳՆԱԼՆ ԷՐ, ՈՐ ԳՆԱՑ՚


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: Վերջինս գտնվել է Վրաստանում, սակայն երեկ Հայաստան մուտք գործելուց հետո ներկայացել է իրավապահ մարմիններին: Հիշեցնենք, որ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր եւ հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի եւ ձեռքի հատվածներում:
Թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ հանդիսանալ, փորձեցինք հետաքրքրվել սպանվածի եղբորից` Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից, ով հուզմունքը հազիվ զսպելով ասաց.
-Երանի չէր` իմանայինք, թե ինչն է ստիպել մեկին սպանել եղբորս: Ոչ ես, ոչ իմ եղբայրը կամ հարազատները թշնամի չենք ունեցել, ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ:
- Պարոն Գրիգորյան, Ձեր եղբոր սպանության կասկածանքով արդեն կա ձերբակալված, ճանաչո±ւմ եք ձերբակալվածին, գիտե±ք, թե ինչի համար կարող էր նման բան անել:
- Ես, ճիշտն ասած, չգիտեմ, տեղյակ էլ չեմ` Ձեզանից եմ լսում, որ արդեն կա ձերբակալված: Համապատասխան մարմինները եւս ինձ տեղյակ չեն պահել դրա մասին:
- Ըստ որոշ խոսակցությունների, սպանությունը խանդի հողի վրա է կատարվել, որքանո±վ կարող են այդ խոսակցությունները համապատասխանել իրականությանը:
- Դա աբսուրդի աստիճանի հասնող սուտ է, ի±նչ խանդ, նման բան չի կարող լինել:
- Դեպքի օրը տեսե±լ եք, խոսե±լ եք Ձեր եղբոր հետ:
- Վերջին երեք օրերին հակառակի պես ոչ հանդիպել ենք, ոչ խոսել: Դեպքից մի օր առաջ` երեկոյան, ընտանիքի անդամներին ասել է, որ առավոտյան գործերով Հոկտեմբերյան է գնալու, էդ գնալն էր, որ գնաց: Իսկապես չգիտեմ, թե ինչ կարող էր լինել, չեմ կարողանում շոկից դուրս գալ:
- Խոսում են, որ Ձեր եղբայրը ՌԴ-ում բիզնեսով էր զբաղվում, հնարավոր է, որ իր գործունեության հետ կապված լինի այդ սպանությունը:
- Եղբայրս ոչ մի բիզնես չուներ ՌԴ-ում, դրանք սուտ խոսակցություններ են: Ճիշտ է, նա Մոսկվայում աշխատում էր, բայց ոչ մի բիզնես չուներ: Վերջին երկու ամիսը Հայաստանում էր, ՌԴ սովորական խոպանչու` արտագնա աշխատանքների էր մեկնում: Եղբայրս երբեք բիզնեսով չի զբաղվել, արհեստավոր էր` կաֆել էր շարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում