ՙԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔ՚
Արխիվ 12-16ՙԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔ՚
Ռուսական լրատվամիջոցների հավաստմամբ` հուլիսի 26-ին կտրուկ վատացել էր հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Լեւոն Հայրապետյանի բժիշկ, պրոֆեսոր Հենրիխ Բակունցն ասել է, որ մեկուսարանում մնալը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը: Բժշկի խոսքով` Լեւոն Հայրապետյանն ունի քաղցկեղ, նա ուղեղի եւ սրտի կաթված է տարել, շաքարային դիաբետ ունի, ինչպես նաեւ հոդերի հետ լուրջ խնդիրներ: Իսկ թե ինչպես է այժմ գործարարի առողջական վիճակը, եւ ինչ ակնկալիքներ ունեն նախաքննական մարմնից, փորձեցինք պարզել Լեւոն Հայրապետյանի վաղեմի ընկեր ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով ընկերոջ առողջական վիճակին` ասաց.
-Այնպես չէ, որ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը վատ չի եղել: Վերջին ժամանակաշրջանում նա առողջական լուրջ խնդիրներ ուներ, եւ պարզ է, որ բերդում էլ ավելի կվատանար. ընկերս այժմ բերդի բուժկետում է: Նրա փաստաբանները մեկ շաբաթ առաջ բողոքարկել են Լ. Հայրապետյանին կալանավորելու որոշումը, եւ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է պատասխան ստանան իրենց միջնորդության հետ կապված:
- Պարոն Սաֆարյան, Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի±նչ կասեք:
- Դա բառիս բուն իմաստով շինծու, խայտառակ մեղադրանք է: Այս գործով հիմնական մեղադրյալը Ռախիմովն է, իսկ Լեւոն Գուրգենիչին փորձում են այդ գործով նրա հանցակիցը դարձնել: Բայց իրականում նման բան չկա: Այստեղ ավելի շատ քաղաքական ու տնտեսական պատճառներ կան, քան ռեալ հանցանք:
- Ըստ Ձեզ, ինչը կարող է գործարարին նման հանցանքի մեջ մեղադրելու պատճառ հանդիսանալ:
- Օրինակ, սեփականության վերաբաշխում, որը ՌԴ-ում նորմալ երեւույթ է: ՙՌոսնեֆտի՚ ղեկավարի աչքը ՙԲաշնեֆտի՚ վրա է. ցանկանում են այն վերցնել ԱՖԿ ՙՍիստեմա՚ կազմակերպությունից: Դրան գումարած գոյություն ունեն նաեւ Ռախիմովի հետ կապված քաղաքական հարցեր, իսկ Գուրգենիչը կարծես ճնշման միջոց լինի Ռախիմովների վրա:
- Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը եւս ԱՖԿ ՙՍիստեմա՚ ընկերության մեջ դերակատարում ունի: Նույնիսկ վարկած է մտել շրջանառության մեջ, որ Քոչարյան-Հայրապետյան վաղեմի կապերն են այստեղ իրենց դերն ունեցել: Հնարավո±ր է, որ պարոն Քոչարյանը եւս ինչ-ինչ կապեր ունենա այս գործի հետ:
- Դժվար թե Ռոբերտ Քոչարյանը կապ ունենա այդ գործի հետ, քանի որ նա չի հանդիսանում ԱՖԿ ՙՍիստեմա՚ կազմակերպության հիմնական սեփականատերը. Ռոբերտ Քոչարյանը ընդամենը խորհրդի անդամ է: Հայրապետյանի բաժնետոմսերի մասն էլ այս ընկերությունում շատ չէ. խոսքն ընդամենը 3,5 տոկոսի մասին է: Դա ինչ-որ մեծ դերակատարություն չէ:
- Ոմանք էլ Հայրապետյանի ձերբակալությունը կապում են հայ-ռուսական հարաբերությունների հետ: Դուք ինչպե±ս կմեկնաբանեք նման խոսակցությունները:
- Այս դեպքը, իհարկե, չի կարող հանդիսանալ հայ-ռուսական թշնամության աղբյուր: Ինչպես նաեւ Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված ակցիաներն ընդամենն օրինական պահանջներ են. մենք մեր ազգի ներկայացուցչի, բարերարի համար խնդրում ենք, որ օրենքի սահմաններում փոխեն նրա խափանման միջոցը: Այդ նպատակով հուլիսի 31-ին Ազատության հրապարակից մինչեւ Մարդու իրավունքների շենք, ապա ՌԴ-ի դեսպանատուն նախատեսվում է երթ կազմակերպել, կհանձնվեն գրավոր հայտարարություններ, արդեն դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի երթն արտոնեն: Նախօրոք ասեմ, որ ոչ մի քաղաքական նպատակ այդ երթը չի հետապնդում, ոչ ընդդեմ ՌԴ-ի, ոչ էլ Հայաստանի իշխանությունների: Լեւոն Հայրապետյանի կալանավորումը կապված է ՌԴ-ի ներքաղաքական պատվերի հետ, որն ունի տնտեսական հիմք: Պարզ է, որ դա ձեռք է տալիս նաեւ Ադրբեջանին, եւ սա ոչ մի դեպքում կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:
Ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքերից որոշ հարցեր են առաջանում: Եթե խնդիրը ՙՌոսնեֆտի՚ կողմից ԱՖԿ ՙՍիստեմա՚ կազմակերպությունից ՙԲաշնեֆտը՚ վերցնելն է, ապա ինչո±ւ են դրա համար կալանավորել Հայրապետյանին, որի բաժնեմասն ԱՖԿ ՙՍիստեմայում՚ ընդամենը 3,5 տոկոս է, ինչն ընկերության կառավարման եւ ո°չ էլ ՙԲաշնեֆտ՚ տալ-առնելու հարցում ՙինչ-որ մեծ դերակատարություն չէ՚: Ուրեմնª կա°մ պետք է մտածել, որ Հայրապետյանի կալանքն ամենեւին էլ կապ չունի ՙԲաշնեֆտի՚ հետ, կա°մ էլ, որ նա իրականում ԱՖԿ ՙՍիստեմայում՚ ունի շատ ավելի մեծ դերակատարություն, քան կարող է առաջացնել 3,5 տոկոսանոց սեփականատիրությունը, եւ հենց դրանից ելնելով էլ, Հայրապետյանին չեզոքացնելու խնդիր է դրված: Մի խոսքով, այստեղ, կարծես թե, իր պարզաբանմանը դեռ սպասող որոշ հաշիվներ կան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

